00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սալդատը որ հետ նայի, մեզ չտեսնի, կմնա՞». ինչպես փոխվեց Կութի կյանքը 2020–ից հետո

© Sputnik / Aram NersesyanԿութ
Կութ - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
Բաժանորդագրվել
2020–ից հետո կութեցիների ոչ միայն կարգավիճակն է փոխվել (սովորական գյուղացուց սահմանապահ են դարձել), այլև սոցիալական պայմանները։ Մոտ 1500 հա արոտավայր ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, սար գնալն էլ նախկինի նման ապահով չէ։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2020 թվականից հետո կյանքը կտրուկ փոխվեց. սովորական գյուղացիներից կութեցիները միանգամից սահմանապահ դարձան։ Գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին հասցնելու մտահոգություններին ավելացավ ամենածանրը` անվտանգայինը։ 2020–ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ Քարվաճառի շրջանը, որը 44 օր շարունակ անառիկ էր պահվել, պարզապես հանձնվեց թշնամուն, եղան կութեցիներ, որոնք որոշեցին դուրս գալ գյուղից` չհաշտվելով թշնամու նշանառության տակ ապրելու մտքի հետ։
© Sputnik / Aram Nersesyan

Կութ

Կութ - Sputnik Արմենիա
1/2

Կութ

© Sputnik / Aram Nersesyan

Կութ գյուղի դպրոցը

Կութ գյուղի դպրոցը - Sputnik Արմենիա
2/2

Կութ գյուղի դպրոցը

1/2

Կութ

2/2

Կութ գյուղի դպրոցը

Ովքեր մնացել են, շատ զգուշավոր են դարձել. գյուղում անծանոթ տեսնելիս արդեն միայն բարևով չեն բավարարվում, շտապում են հարցուփորձ անել` ով են, որտեղից և ինչ նպատակով են հյուր եկել։ Երբ լսում են` լրագրող ես, ավելի են լարվում. գիտեն, որ լրատվությանը, հրապարակվող լուսանկարներին նաև թշնամի հարևաններն են ուշիուշով հետևում։ Խոսել քչերն են համաձայնում, եթե խոսում էլ են, ապա հիմնականում ցանկության և հույսի մասին` խաղաղություն լինի։ Ինչու են մնացել հարցին հարցով են պատասխանում.
«Սալդատը որ հետ նայի, մեզ չտեսնի, կմնա՞...»։
© Sputnik / Aram NersesyanԿութի բնակիչ
Лавочник села Кут - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Կութի բնակիչ
Կութում շատերն Արցախի Շահումյանի շրջանից են վերաբնակեցվել 80-ականների վերջին, երբ Ադրբեջանում սկսվել էին էթնիկ զտումները։ Գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը 1,5 տարեկան է եղել, երբ ընտանիքը Գետաշենից Կութ է տեղափոխվել։ Ասում է` ովքեր մնացել են այնտեղ, կա՛մ զոհ են գնացել ադրբեջանական վայրագություններին, կա՛մ էլ մազապուրծ են եղել։
Հայոց պատմության մասնագետ գյուղապետն ասում է` 90-ականներին Քարվաճառն ազատագրել են հենց Կութի կողմից։ Հարևան գյուղերից դեպի Քարվաճառ ճանապարհ կար, ադրբեջանցիների համար ավելի սպասելի էր, որ հենց այդ կողմերից են հայերը մտնելու։ Չէին մտածում, որ կընտրեն ամենադժվար ճանապարհը` Կութի լեռներով Քարվաճառ հասնելը։ Այդ ժամանակ գյուղից գրեթե բոլորն էին պատերազմ գնացել, զենքը ձեռքը վերցնելու ունակ միայն մի քանի տղամարդ էր գյուղում մնացել` տրակտորիստ, տեխնիկա շահագործողներ` որ գյուղատնտեսական աշխատանքները կանգ չառնեն։ Այդպես Քարվաճառի ազատագրումից հետո այս կողմերում այլևս կրակոցի ձայն չէին լսել... մինչև 2020 թվականը։
Կութում կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել
2020–ից հետո շատ բան փոխվեց, այդ թվում` գյուղացիների ապրելակերպը։ Հիմնականում անասնապահությամբ զբաղվող կութեցիները ստիպված եղան կրճատել անասունների գլխաքանակը։ Ադրբեջանցիների` 2021 թվականի մայիսյան առաջխաղացումից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է Կութից մոտ 2500 հա տարածք կա, որից գրեթե 1500–ը արոտավայրեր են։
«Նախկինում եթե գյուղում անասունների ընդհանուր գլխաքանակը 1000-ից ավելի էր, հիմա կիսով չափ կրճատվել է։ Ով ուներ 20 կով, դարձրել է 10, ով 10–ն ուներ, դարձրել է 5։ Թե էն ժամանակ էդքան կաթ էին մշակում, առևտուրն ավելի ակտիվ էր, հիմա կաթը քչացել է։ Չարչարանքը շատացել է, եկամուտը` կրճատվել։ Անասնապահության փոխարեն մեղվապահությունն ենք հիմա փորձում»,– պատմում է գյուղապետը։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Ավագյան
Глава администрации Кута Григор Авагян - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Գրիգոր Ավագյան
Բացի այն, որ արոտավայրերն են կրճատվել, նաև անասուններին սար տանելը չէ նախկինի պես անվտանգ։ Օրինակ` 2021 թվականի հունիսին կութեցի հովվին կրակահերթի տակ պահելով` ադրբեջանցիները մոտ 80 գլուխ անասուն գողացան։
Ի՞նչ խնդիրներ են լուծում ադրբեջանցիները ՀՀ սահմաններում. Կութ այցելած փորձագետի դիտարկումը
Մինչև պատերազմը գյուղում 200-ից ավելի մարդ էր ապրում։ Հիմա այս թիվը 50-60-ով կրճատվել է, մի քանի բազմանդամ ընտանիք դուրս է եկել բնակավայրից։ Վարչական ղեկավարն ասում է` նրանց մի մասը կամուկացի մեջ էր. արդեն ուզում էին գյուղ վերադառնալ, բայց մայիսյան դեպքերից հետո մտափոխվեցին։
© Sputnik / Aram Nersesyan

Գյուղապետարանի առաստաղն ադրբեջանական հրետակոծությունից հետո

Գյուղապետարանի առաստաղն ադրբեջանական հրետակոծությունից հետո - Sputnik Արմենիա
1/2

Գյուղապետարանի առաստաղն ադրբեջանական հրետակոծությունից հետո

© Sputnik / Aram Nersesyan

Կութի խանութը

Կութի խանութը - Sputnik Արմենիա
2/2

Կութի խանութը

1/2

Գյուղապետարանի առաստաղն ադրբեջանական հրետակոծությունից հետո

2/2

Կութի խանութը

Գյուղացիների մտահոգությունները սրվում են, երբ խոսվում է սահմանները բացելու մասին։ Նախորդ տարի ամռանն Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ դրեց նախագիծ, որը վերաբերում էր ՀՀ պետական սահմանին նոր անցման կետեր ստեղծելուն։ Ըստ նախագծի` հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ էր դրվելու` «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)։
Վարչական ղեկավարը հիշում է, թե որքան լարված էին այդ օրերին գյուղացիները։
Ադրբեջանցիների արձակած գնդակները հասել են Կութի տների տանիքներին. ինչ է պատմում գյուղապետը
«Երեխաներ ունենք, որ Վարդենիսում կամ Սոթքում են դպրոց գնում. ծնողները, զբաղվածության հետ կապված, միշտ չէ, որ հասցնում են իրենք գնան, երեխեքին տուն բերեն (и դեպ, Կութում այս տարի առաջին դասարանցի չեն ունեցել, դպրոցում 18 աշակերտ կա)։ Երեխաները հաճախ միայնակ սկսում են քայլել մայրուղով, մինչև մի համագյուղացի մեքենայով անցնի, երեխային հետը բերի։ Ի՞նչ կլինի, երբ մեքենայով համագյուղացու փոխարեն ադրբեջանցին անցնի այդ ճանապարհով»,– ասում է համայնքի ղեկավարը։
© Sputnik / Aram Nersesyan

Կութեցի երեխաներ

Կութեցի երեխաներ - Sputnik Արմենիա
1/4

Կութեցի երեխաներ

© Sputnik / Aram Nersesyan

Երևանից ժամանած նկարչուհին վարպետության դաս է անցկացնում Կութի դպրոցի աշակերտների հետ

Երևանից ժամանած նկարչուհին վարպետության դաս է անցկացնում Կութի դպրոցի աշակերտների հետ - Sputnik Արմենիա
2/4

Երևանից ժամանած նկարչուհին վարպետության դաս է անցկացնում Կութի դպրոցի աշակերտների հետ

© Sputnik / Aram Nersesyan

Կութեցի պատանին կիթառ է նվագում

Կութեցի պատանին կիթառ է նվագում - Sputnik Արմենիա
3/4

Կութեցի պատանին կիթառ է նվագում

© Sputnik / Aram Nersesyan

Կութի ճանապարհը

Կութի ճանապարհը - Sputnik Արմենիա
4/4

Կութի ճանապարհը

1/4

Կութեցի երեխաներ

2/4

Երևանից ժամանած նկարչուհին վարպետության դաս է անցկացնում Կութի դպրոցի աշակերտների հետ

3/4

Կութեցի պատանին կիթառ է նվագում

4/4

Կութի ճանապարհը

74-ամյա Թամարա Հախումյանն ընտանիքի հետ Կութ է տեղափոխվել Գետաշենի հարևան Քիրակիձորից 1989 թվականի փետրվարի 2-ին։ Շատ լավ է հիշում ամիս–ամսաթիվն ու այն վախերը, որոնց պատճառով դուրս եկան հարազատ գյուղից։ Հիմա էլ ադրբեջանցիները նորից այսքան մոտեցել են։ Թամարա տատն ասում է` միայն 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ են 1-2 օրով տնից գյուղից դուրս եկել. գյուղը հրետակոծության տակ էր, մնալը` վտանգավոր։
© Sputnik / Aram NersesyanԹամարա Հախումյան
Жительница Кута Тамара Ахумян - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Թամարա Հախումյան
Այդ օրերին վնասվեցին տներ, խանութ, բուժկետն ու գյուղապետարանի շենքը։
«Սիրտս պայթում է ուրիշ տեղ»,– արագ–արագ վրա է բերում տատն ու շտապում սերմացու կարտոֆիլի ծիլերը պոկել, լավ ու վատ անել։ Շատերն են կոտրվել, բայց հույսը չեն կորցրել, որ մի դուռ բացվելու է, դրա համար էլ կարտոֆիլի ցանքսն են սկսել։
© Sputnik / Aram Nersesyan

Կութի բնակչուհին տեսակավորում է սերմացու կարտոֆիլը

Կութի բնակչուհին տեսակավորում է սերմացու կարտոֆիլը - Sputnik Արմենիա
1/3

Կութի բնակչուհին տեսակավորում է սերմացու կարտոֆիլը

© Sputnik / Aram Nersesyan

Թամարա Հախումյան

Թամարա Հախումյան - Sputnik Արմենիա
2/3

Թամարա Հախումյան

© Sputnik / Aram Nersesyan

Թամարա Հախումյան

Թամարա Հախումյան - Sputnik Արմենիա
3/3

Թամարա Հախումյան

1/3

Կութի բնակչուհին տեսակավորում է սերմացու կարտոֆիլը

2/3

Թամարա Հախումյան

3/3

Թամարա Հախումյան

Գյուղացիները ցավով ասում են` շատերը, որոնք քաղաքում բարեկամ ունեն, տներից ապահովության համար թանկարժեք իրերն արդեն հանել, տեղափոխել են, անգամ թանկարժեք սպասք ու կահույք։ Ի՞նչ իմանաս` վաղն ինչ կլինի, թուրքի հետ մի աչքդ բաց պետք է քնես։
© Sputnik / Aram NersesyanԱղբաման Կութում
Мусорный бак в селе Кут - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Աղբաման Կութում
«Եթե այսօր դուրս եկավ Կութը, հետո կհասնեն Վարդենիս, Մարտունի, մինչև ու՞ր։ Դրա համար ամեն ինչ փորձում ենք անել, որ մնացած գյուղացիները կապվեն գյուղին։ Եթե թուրքը մտավ, ուր էլ փախչենք` հասնելու է, այստեղից Երևան հեռավորությունը 2-3 ժամ է։ Ավելի լավ է` մնանք, պայքարենք, միգուցե մի բան փոխվի»,– ասում է վարչական ղեկավարը։
Անդրադառնալով թուրքի հետ բարեկամություն անելու կոչերին` ասում է` ինչ էլ մենք այսօր ուզենք կամ ինչին էլ համաձայնենք, պատմությունն է դա ցույց տալիս` այդ բարեկամությունը հնարավոր բան չէ։
Լրահոս
0