https://arm.sputniknews.ru/20230531/vahan-qervobjann-u-ajl-gerateschutjunneri-7-nerkajacucich-kgvortsughven-chinastan-60458609.html
Վահան Քերոբյանն ու այլ գերատեսչությունների 7 ներկայացուցիչ կգործուղվեն Չինաստան
Վահան Քերոբյանն ու այլ գերատեսչությունների 7 ներկայացուցիչ կգործուղվեն Չինաստան
Sputnik Արմենիա
Պաշտոնյաները մասնակցելու են Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին։ 31.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-31T16:36+0400
2023-05-31T16:36+0400
2023-05-31T16:52+0400
հայաստան
չինաստան
վահան քերոբյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60222839_0:7:1140:648_1920x0_80_0_0_96091f52441356709e3d553e1c4b1e34.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի հունիսի 5-9-ը կգործուղվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։Բացի Քերոբյանից, Պեկին կգործուղվեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի պետ Արմինե Իսրայելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնակատար Սուրեն Բաղդասարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Ներսես Զեյնալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության ԵՄ և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլի Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը։Չինաստան կմեկնի նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։Նրանք մասնակցելու են Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին։Վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին։ՀՀ-ն նախատեսում է առևտրային կցորդներ ունենալ Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ–ում
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60222839_0:0:1138:853_1920x0_80_0_0_64fcec0b0dce0061e3314e198b9b5f64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, վահան քերոբյան, նիկոլ փաշինյան
հայաստան, չինաստան, վահան քերոբյան, նիկոլ փաշինյան
Վահան Քերոբյանն ու այլ գերատեսչությունների 7 ներկայացուցիչ կգործուղվեն Չինաստան
16:36 31.05.2023 (Թարմացված է: 16:52 31.05.2023) Պաշտոնյաները մասնակցելու են Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի հունիսի 5-9-ը կգործուղվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության
e-gov.am հարթակում։
Բացի Քերոբյանից, Պեկին կգործուղվեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի պետ Արմինե Իսրայելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնակատար Սուրեն Բաղդասարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Ներսես Զեյնալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության ԵՄ և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլի Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը։
Չինաստան կմեկնի նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։
Նրանք մասնակցելու են Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին։
Վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի գործուղման արդյունքների մասին։