00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վահան Քերոբյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ բանագնացին

© Photo : press office of the Ministry of Economy of RAՎահան Քերոբյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ բանագնացին
Վահան Քերոբյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ բանագնացին - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Վահան Քերոբյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ բանագնացին
Բաժանորդագրվել
Կողմերը հաստատել են, որ պատրաստ են շարունակել Հայաստան-ԵՄ երկխոսությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ'Սալիվանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։ Քերոբյանն ու Օ'Սալիվանն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն ու փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը տնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
Նշենք, որ Օ' Սալիվանը կանոնավոր կապի մեջ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ, որոնց առևտուրը ՌԴ–ի հետ աճել է պատժամիջոցների սահմանումից հետո։
Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները չէին բացառել, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում: Այս կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (վարչապետ Նիկոլ Փաշինյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան) հայտարարել են, որ Հայաստանը հետևում է պատժամիջոցների ռեժիմին։
Փաշինյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ ՀՀ–ն ընկնի պատժամիջոցների տակ։ «Մենք կգործենք ՌԴ-ի հետ այն ծավալով, որ չընկնենք արևմտյան պատժամիջոցների տակ»,– ընդգծեց նա։
Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում։ «Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ»,– նշեց նա։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գրեթե կրկնակի աճել է՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը ։ Հայաստանից արտահանումն աճել է գրեթե երեք անգամ ՝ 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։ Մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումն աճել է 10 անգամ ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։
Լրահոս
0