https://arm.sputniknews.ru/20230519/qnnichy-gajane-hakvobjanin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacrel-59817528.html
Քննիչը Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Քննիչը Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Sputnik Արմենիա
Գայանե Հակոբյանը ձերբակալված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։ 19.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-19T00:18+0400
2023-05-19T00:18+0400
2023-05-19T00:33+0400
կալանք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59816247_0:0:2048:1153_1920x0_80_0_0_826751580198801a1ab10da155cfd3d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքի նիստը հետաձգեց մինչև 01։00-ն։Նշենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։ Փաստաբաններն էլ մայիսի 18-ին ձերբակալման իրավաչափության դեմ բողոք էին ներկայացրել, որը 18։00-ի սահմաններում մուտք էր գործել դատարան։Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/12/59816247_0:0:2048:1536_1920x0_80_0_0_1ff5d9512cb30d3a4a1c846a0a757af4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, դատարան
Քննիչը Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
00:18 19.05.2023 (Թարմացված է: 00:33 19.05.2023) Գայանե Հակոբյանը ձերբակալված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող պաշտպանների բողոքի նիստը հետաձգեց մինչև 01։00-ն։
«Քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդություն, դատարանը այն քննելու է ձերբակալման բողոքի հետ միասին»,– այս մասին հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով։ Փաստաբաններն էլ մայիսի 18-ին ձերբակալման իրավաչափության դեմ բողոք էին ներկայացրել, որը 18։00-ի սահմաններում մուտք էր գործել դատարան։
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը
տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Նշել էին, որ այդ ժամանակ Աշոտը կարողացել էր դուրս նետել իրեն մեքենայից, այնուհետև, իբրև թե վրաերթի ենթարկվել։
Ժորա Մարտիրոսյանի մայրը հայտնել էր, որ ինքն ուղղակի ցանկացել է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի որդուն դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։