00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկաններին չենթարկվելու համար 1 անձ կալանավորվել է, 1–ը որոնվում է

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկային ծառայության ավտոմեքենա
Պարեկային ծառայության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Պարեկային ծառայության ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մի քաղաքացի անհիմն է վիճել պարեկների հետ ու բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արագածոտնի և Տավուշի մարզերում բացահայտվել է ոստիկանների գործունեությանը միջամտելու նոր դեպքեր։ Մեկ անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքերից մեկը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքի Քասախի կիրճում։ Մի քաղաքացի կանգնեցրել է պարեկների մեքենան, այնուհետև անհիմն վիճել պարեկների հետ, բողոքել, որ տարածքում նրանց կողմից ծառայություն իրականացնելուց ի վեր իր գործերը վատացել են։
Քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին, ձեռքերով հարվածել նրանց կրծքավանդակի, գլխի հատվածներին, որոնց ժամանակ քաշել և պոկել է պարեկային ծառայողին ամրակցված ծառայողական տեսախցիկը՝ վնասվելով այն, ապա դիմել փախուստի։
Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Մյուս դեպքը տեղի է ունեցել Իջևան քաղաքում։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Վասիլյան փողոցում մթության պայմաններում լուսարձակներն անջատած երթևեկելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կանգնեցրել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի շենքերից մեկի բակում:
Թիվ 166 հիմնական դպրոցում աշակերտներին ծեծած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով
Այնուհետև հիշյալ մեքենայի վարորդը՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում, և ուղևորը՝ վերջինիս անչափահաս որդին, իջել են ավտոմեքենայից: Վերջինս փորձել է նստել նշված մեքենայի ղեկին, ինչը խոչընդոտվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, իսկ վարորդը երկու անգամ հարվածել է պարեկի ձեռքին և դեմքին: Նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որի հետևանքով ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հիշյալ ավտոմեքենան անհայտ անձի կողմից տեղափոխվել է տան բակ, իսկ մեքենայի վարորդը և նրա որդին դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ հիշյալ մեքենայի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որ բավարարվել է:
Ճամբարակում պարեկների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով 3 անձ ձերբակալվել է
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
Երկու քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0