https://arm.sputniknews.ru/20230516/bvorely-kvoch-e-arel-mijvocner-dzernarkel-hndkastani-dem-rd-ic-evrvopa-navt-vatsharelu-hamar-59680538.html
Բորելը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հնդկաստանի դեմ` ՌԴ-ի նավթը Եվրոպա «վաճառելու» համար
Բորելը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հնդկաստանի դեմ` ՌԴ-ի նավթը Եվրոպա «վաճառելու» համար
Sputnik Արմենիա
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնային շեմ սահմանելու հետևանքով Հնդկաստանը հնարավորություն է ստացել օգտվել... 16.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-16T10:31+0400
2023-05-16T10:31+0400
2023-05-16T10:39+0400
ռուսաստան
ժոզեպ բորել
եվրամիություն
նավթ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec29cf1e8d3ee87f56188cebbb821d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ, որն իբր վերամշակում է ՌԴ-ից ստացվող նավթը` Եվրոպայում վաճառելու համար։ Այս մասին Financial Times թերթին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։«Եթե դիզելը կամ բենզինը մտնում են Եվրոպա` գալով Հնդկաստանից և արտադրված լինելով ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է միջոցներ ձեռնարկեն»,-ասել է նա։Բորելի խոսքով` G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնային շեմ սահմանելու պատճառով Հնդկաստանը հնարավորություն է ստացել օգտվել ավելի էժան հումքից։Ռուսաստանից մատակարարումների դեմ մի շարք երկրների վառելիքային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել փետրվարի 5-ից։ Եվրամիությունն արգելել է ռուսական նավթամթերքի ներմուծումը, միաժամանակ ԵՄ-ի և «Մեծ յոթնյակի» երկրները դրանց գների բարձր շեմ են սահմանել։ Սահմանաչափը մեկ բարելի դիմաց 100 դոլարի չափով է` Ռուսաստանից նավթամթերքի համար, որոնք վաճառվում են նավթի էտալոնային ապրանքանիշի (դիզվառելիք) նկատմամբ հավելավճարով, և մեկ բարելի դիմաց 45 դոլարի չափով՝ զեղչով վաճառվող (մազութ) նավթամթերքի համար: Մի շարք երկրների համար պատժամիջոցներից բացառություններ են արվել։Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից ածխաջրածիններ գնելուց։ ՌԴ–ում հայտարարել են, որ հրաժարվողները, միևնույն է, միջնորդների միջոցով ավելի թանկ են գնում և գնելու ռուսական նավթն ու գազը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_122:0:1526:1053_1920x0_80_0_0_dbae0228e8b443c196f4801a0b93fb3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ժոզեպ բորել, եվրամիություն, նավթ, պատժամիջոցներ
ռուսաստան, ժոզեպ բորել, եվրամիություն, նավթ, պատժամիջոցներ
Բորելը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հնդկաստանի դեմ` ՌԴ-ի նավթը Եվրոպա «վաճառելու» համար
10:31 16.05.2023 (Թարմացված է: 10:39 16.05.2023) Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնային շեմ սահմանելու հետևանքով Հնդկաստանը հնարավորություն է ստացել օգտվել ավելի էժան հումքից:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի դեմ, որն իբր վերամշակում է ՌԴ-ից ստացվող նավթը` Եվրոպայում վաճառելու համար։ Այս մասին Financial Times թերթին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եթե դիզելը կամ բենզինը մտնում են Եվրոպա` գալով Հնդկաստանից և արտադրված լինելով ռուսական նավթից, դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, և անդամ երկրները (ԵՄ) պետք է միջոցներ ձեռնարկեն»,-ասել է նա։
Բորելի խոսքով` G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնային շեմ սահմանելու պատճառով Հնդկաստանը հնարավորություն է ստացել օգտվել ավելի էժան հումքից։
«Այն, որ Հնդկաստանը ռուսական նավթ է գնում, նորմալ է... Բայց եթե նրանք դա օգտագործում են, որպեսզի դառնան կենտրոն, որը վերամշակում է ռուսական նավթը, իսկ ենթամթերքները վաճառում է մեզ, ուրեմն մենք պետք է գործենք»,-հավելել է Բորելը։
Ռուսաստանից մատակարարումների դեմ մի շարք երկրների վառելիքային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել փետրվարի 5-ից։ Եվրամիությունն արգելել է ռուսական նավթամթերքի ներմուծումը, միաժամանակ ԵՄ-ի և «Մեծ յոթնյակի» երկրները դրանց գների բարձր շեմ են սահմանել։ Սահմանաչափը մեկ բարելի դիմաց 100 դոլարի չափով է` Ռուսաստանից նավթամթերքի համար, որոնք վաճառվում են նավթի էտալոնային ապրանքանիշի (դիզվառելիք) նկատմամբ հավելավճարով, և մեկ բարելի դիմաց 45 դոլարի չափով՝ զեղչով վաճառվող (մազութ) նավթամթերքի համար: Մի շարք երկրների համար պատժամիջոցներից բացառություններ են արվել։
Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից ածխաջրածիններ գնելուց։ ՌԴ–ում հայտարարել են, որ հրաժարվողները, միևնույն է, միջնորդների միջոցով ավելի թանկ են գնում և գնելու ռուսական նավթն ու գազը։