00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կան աղբամաններ, տարածքը մաքրվում է, ընդմիջում էլ չկա. ՊԵԿ–ը` Մեղրիի մաքսակետի մասին

© Sputnik / Aram NersesyanՄեղրի
Մեղրի - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Մեղրի
Բաժանորդագրվել
Մարդատար ավտոմեքենաների սպասարկումը տևում է մոտ 1 ժամ և իրականացվում է արտահերթ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` անդրադառնալով երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի բարձրացրած հարցերին։
Պատգամավորը երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գործադիրին դիմեց իրանահայության և Իրանի քաղաքացիների փոխանցած խնդրով` նշելով, որ մաքսատունը կեղտոտ է, չկա նորմալ զուգարան, աշխատակիցները կոպիտ են, գռեհիկ, մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները նույն հերթի մեջ են։
ՊԵԿ–ը նշում է, ոչ մաքսակետում մաքսային մարմիններից բացի, գործունեություն են ծավալում նաև այլ կառույցներ, որոնց մասով չեն կարող կառավարել բոլոր իրավիճակները:
«Մեղրիի մաքսակետում մաքրման ծառայությունները մատուցվում են բաց մրցույթով ընտրված մասնավոր կազմակերպության կողմից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքսակետում տեղադրված են բազմաթիվ աղբամաններ, սակայն հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսքի պարագայում մաքսակետում պարբերաբար սանիտարական պայմանների հետ կապված խնդիրներ են առաջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ–ի հաղորդմամբ` մարդատար ավտոմեքենաների սպասարկումը տևում է մոտ 1 ժամ և իրականացվում է արտահերթ՝ անկախ նրանից, թե որքան բեռնատար և բեռնատարի վարորդ է հերթում:
Գործում է նաև շուրջօրյա բանկային ծառայություն, մաքսակետում տեղադրված և անխափան աշխատում է վճարային տերմինալը:
«Երբ սահմանահատման ժամանակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելու անհրաժեշտություն է առաջանում, վարորդը կայանում է մեքենան մաքսակետի տարածքում և, մոտ 500 մետր քայլելով, մաքսակետի վարչական շենքում կատարում է համապատասխան վճարումները»,– տեղեկացնում են ՊԵԿ–ից։
Կոմիտեից նշում են, որ հայերենից բացի, մաքսակետի տարածքում գրությունները նաև պարսկերենով ու անգլերենով են:
Ըստ ՊԵԿ–ի` Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. մայիս-հունիսին։
Վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև Բագրատաշենի մաքսակետում` մաքսային ենթակառուցվածքները հ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Լրահոս
0