00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարճ ժամկետում կավարտենք վարույթը. Վարդապետյանը` Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան մասին

© Sputnik / Aram NersesyanԱզատ գյուղի զինվորական կացարանը հրդեհից հետո
Ազատ գյուղի զինվորական կացարանը հրդեհից հետո - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Բաժանորդագրվել
Ազատ գյուղի զինվորական կացարանում զինծառայողների մահվան գործով քննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ կարճ ժամանակում կհասցնեն ավարտել Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործի վարույթը։ Այս մասին Վարդապետյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս պահին տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված անհամաձայնություններ ունենք։ Դրանք քննարկման փուլում են։ Գործն ամենասկզբից գտնվել է դատախազության և իմ անձնական ուշադրության ներքո։ Ենթադրում եմ, որ շատ ավելի կարճ ժամանակում կկարողանանք այդ գործի վարույթն ավարտին հասցնել։ Սա հանրային կարևորություն ունեցող և արագ պատասխաններ ակնկալող դեպք է»,– նշեց Վարդապետյանը։
Նա շեշտեց, որ դա չի նշանակում, թե քննություն է լինելու միայն մեկ վարկածի շուրջ, քանի որ իրենց անընդհատ մեղադրում են այդ հարցում։ Դատախազը վստահեցրեց` գործով բոլոր վարկածները ստուգվում են, այդ թվում` ծնողների առաջ քաշած վարկածները։
Նա հիշեցրեց, որ գործի շրջանակում կալանքի տակ գտնվող զինվորականներ կան, որոնց նաև մեղադրանք է առաջադրվել իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու համար։ Գործով քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Լրահոս
0