https://arm.sputniknews.ru/20230423/mrcasharum-haghtvogh-chdardzav-bajc-mnac-anparteli-arvonjany-erkrvordn-e-satty-zhuldyzum-58622935.html
Մրցաշարում հաղթող չդարձավ, բայց մնաց անպարտելի. Արոնյանը երկրորդն է «Satty Zhuldyz»–ում
Մրցաշարում հաղթող չդարձավ, բայց մնաց անպարտելի. Արոնյանը երկրորդն է «Satty Zhuldyz»–ում
Sputnik Արմենիա
Կայծակնային մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են հայազգի երկու գրոսմայստերները` Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը: 23.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-23T11:17+0400
2023-04-23T11:17+0400
2023-04-23T11:17+0400
շախմատ
լևոն արոնյան
հայկ մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28590815_0:40:1600:940_1920x0_80_0_0_6eb114e895b11d8de253e7ba0d7225e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո) Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված «Satty Zhuldyz» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր, բոլոր պարտիաներն ավարտեց առանց պարտության։ Նա 1,5 միավորով զիջեց հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը 9,5 միավորով գրավեց առաջին տեղը։Մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկը (7 միավոր) և աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (6 միավոր):Հիշեցնենք՝ «Satty Zhuldyz» արագ ու կայծակնային շախմատի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 20-ին, կավարտվի ապրիլի 25-ին։ Ապրիլի 24-ին շախմատիստները կխաղան երկշրջանի բլից: Նշենք, որ կայծակնային մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Լևոն Արոնյանը (2815) և Հայկ Մարտիրոսյանը (2770):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28590815_148:0:1452:978_1920x0_80_0_0_de63345a0b9b938985e5f4adbac8f8c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, լևոն արոնյան, հայկ մարտիրոսյան
շախմատ, լևոն արոնյան, հայկ մարտիրոսյան
Մրցաշարում հաղթող չդարձավ, բայց մնաց անպարտելի. Արոնյանը երկրորդն է «Satty Zhuldyz»–ում
Կայծակնային մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են հայազգի երկու գրոսմայստերները` Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո) Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված «Satty Zhuldyz» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր, բոլոր պարտիաներն ավարտեց առանց պարտության։ Նա 1,5 միավորով զիջեց հնդիկ Արջուն Էրիգաիսին, որը 9,5 միավորով գրավեց առաջին տեղը։
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 5-րդն է` վաստակած 5,5 միավորով. երեք հաղթանակ, նույնքան պարտություն և հինգ ոչ-ոքի։ Սակայն Մարտիրոսյանը հաղթանակ է տարել այնպիսի փորձառու գրոսմայստերների նկատմամբ, ինչպիսիք են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը և համաշխարհային շախմատային օլիմպիադայի հաղթող, Ուզբեկստանը ներկայացնող Ջավոհիր Սինդարովը:
Մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկը (7 միավոր) և աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (6 միավոր):
Հիշեցնենք՝ «Satty Zhuldyz» արագ ու կայծակնային շախմատի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 20-ին, կավարտվի ապրիլի 25-ին։ Ապրիլի 24-ին շախմատիստները կխաղան երկշրջանի բլից: Նշենք, որ կայծակնային մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Լևոն Արոնյանը (2815) և Հայկ Մարտիրոսյանը (2770):