https://arm.sputniknews.ru/20230422/belgvorvodum-3-hazar-mardu-en-tarhanum-aviacivon-rumbi-pattsharvov-marzpet-58591419.html
Բելգորոդում 3 հազար մարդու են տարհանում ավիացիոն ռումբի պատճառով. մարզպետ
Բելգորոդում 3 հազար մարդու են տարհանում ավիացիոն ռումբի պատճառով. մարզպետ
Sputnik Արմենիա
Մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։ 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T15:30+0400
2023-04-22T15:30+0400
2023-04-22T15:44+0400
բելգորոդ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58590632_0:49:1024:625_1920x0_80_0_0_9e3791e5f600fea10d6ea4e9a7d36a09.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Բելգորոդում Շալանդինի փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է պայթյունավտանգ առարկա, որը նույնականացվել է որպես ավիացիոն ռումբ, իշխանությունները բնակիչների անվտանգության համար որոշել են տարհանում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին։Նա հավելել է, որ մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։ Հատկացվել է 90 միավոր տրանսպորտ: Մարզի ղեկավարի խոսքով՝ բոլոր տները, որոնցից դուրս են բերելու բնակիչներին, լինելու են ոստիկանության պահպանության ներքո:«Բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ ավիացիոն ռումբ է հայտնաբերվել։ Մենք հայտարարել ենք տարածաշրջանային մակարդակի արտակարգ իրավիճակ և դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի մասին հայտարարություն ենք պատրաստել», - ասել է Գլադկովը տեսաուղերձում:Հիշեցնենք` ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ հինգշաբթի երեկոյան Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հսկայական փոս է առաջացել։ Բացի այդ, պայթյունի ալիքը մի քանի մեքենաներ է վնասել և տապալել էլեկտրահաղորդման սյուները, երեք մարդ Է տուժել, նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից:ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռից զինամթերք է ընկել, զոհեր չկան, հետաքննություն է ընթանում:
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58590632_13:0:924:683_1920x0_80_0_0_cfa67bc03be49c7f3ee78b7c3ebdafde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բելգորոդ, պայթյուն
Բելգորոդում 3 հազար մարդու են տարհանում ավիացիոն ռումբի պատճառով. մարզպետ
15:30 22.04.2023 (Թարմացված է: 15:44 22.04.2023) Մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Բելգորոդում Շալանդինի փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է պայթյունավտանգ առարկա, որը նույնականացվել է որպես ավիացիոն ռումբ, իշխանությունները բնակիչների անվտանգության համար որոշել են տարհանում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովին։
«Լրացուցիչ տեղեկություններ Շալանդինի արտակարգ իրավիճակի վերաբերյալ։ Սակրավորները պայթուցիկ առարկա են հայտնաբերել։ ՌԴ պաշտպանության նախարարության մասնագետներն այն վնասազերծելու են զորավարժարանում։ Օպերատիվ շտաբը որոշել է 200 մետր շառավղով 17 բազմաբնակարան շենքերի տարհանում իրականացնել։ Նախնական տվյալով՝ ավելի քան երեք հազար մարդ», - գրել է մարզպետը տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ մարդկանց կտեղափոխեն ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ջուր, տաք սնունդ։ Հատկացվել է 90 միավոր տրանսպորտ: Մարզի ղեկավարի խոսքով՝ բոլոր տները, որոնցից դուրս են բերելու բնակիչներին, լինելու են ոստիկանության պահպանության ներքո:
«Բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ ավիացիոն ռումբ է հայտնաբերվել։ Մենք հայտարարել ենք տարածաշրջանային մակարդակի արտակարգ իրավիճակ և դաշնային մակարդակի արտակարգ իրավիճակի մասին հայտարարություն ենք պատրաստել», - ասել է Գլադկովը տեսաուղերձում:
Հիշեցնենք` ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ հինգշաբթի երեկոյան Բելգորոդում
պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հսկայական փոս է առաջացել։ Բացի այդ, պայթյունի ալիքը մի քանի մեքենաներ է վնասել և տապալել էլեկտրահաղորդման սյուները, երեք մարդ Է տուժել, նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական Սու-34 ինքնաթիռից զինամթերք է ընկել, զոհեր չկան, հետաքննություն է ընթանում: