https://arm.sputniknews.ru/20230420/mvotecel-e-arden-isk-ynkats-ararat-mirzvojanin-ev-votqvov-harvatsel-nran-gvortsy-kgna-dataran-58451470.html
Մոտեցել է արդեն իսկ ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել նրան. գործը կգնա դատարան
Մոտեցել է արդեն իսկ ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել նրան. գործը կգնա դատարան
Sputnik Արմենիա
Արա Բադոյանը չի ընդունում մեղքը։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T09:27+0400
2023-04-20T09:27+0400
2023-04-20T09:30+0400
արարատ միրզոյան
ծեծ
դատարան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991303_0:0:1601:901_1920x0_80_0_0_fd66c0f62919f5ab665a8f10f0cb62ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։Ինչպես հայտնի է, 2020թ. Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպեցին:«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութԹերթը գրում է, որ Բադոյանը միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել:Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991303_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b1f804520a6ea22ae37c43999603ff4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ծեծ, դատարան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քրեական գործ
արարատ միրզոյան, ծեծ, դատարան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, քրեական գործ
Մոտեցել է արդեն իսկ ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել նրան. գործը կգնա դատարան
09:27 20.04.2023 (Թարմացված է: 09:30 20.04.2023) Արա Բադոյանը չի ընդունում մեղքը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Տեղեկությունը հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Խոսքը Արա Բադոյանի մասին է, ու նրա մասով գործը ուղարկվում է դատարան»,–գրում է թերթը:
Ինչպես հայտնի է, 2020թ. Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպեցին:
Թերթը գրում է, որ Բադոյանը միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը
ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։