00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղն ամենալավ պատրաստված համայնքն է, այնտեղ զինանոց կա, իսկ զենքի խնդիր չկա. պատգամավոր

© Photo : provided by Armen Khachatryan Армен Хачатрян
 Армен Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Բաժանորդագրվել
Արմեն Խաչատրյանի խոսքով` մեր բանակը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել Տեղում։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ համայնքն ամենալավ պատրաստվածն է. այնտեղ կա զինանոց, և որևէ բանի խնդիր չունեն։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս պնդումն արեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը` հավելելով, որ սահմանապահ գյուղում քաղաքացիական բնակչությունը պետք է պատրաստ լինի ամեն իրավիճակի։
«Երբ պաշտպանական խնդիր է լինում, գյուղը պետք է իր ռազմավարական ծրագիրն ունենա` ով ինչ պետք է անի։ Իհարկե, գյուղն էլ է ներգրավվում պաշտպանական գործողություններում։ Տեղում կա զինանոց, այնտեղ զենքի խնդիր չկա. յուրաքանչյուր տղամարդ գիտի` որոշակի պատերազմական իրավիճակի ժամանակ ինչ է անելու։ Սա վերջին 2 տարիների ընթացքում է ստեղծվել։ Մյուս համայնքները պետք է Տեղի օրինակը վերցնեն»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` ամեն զենքի վրա անուն, ազգանուն կա, և գյուղացիները գիտեն` եթե կարիքը լինի, զինանոցի որ դարակում է իր զենքը և ուր պետք է ինքը կանգնի։ Խաչատրյանը շեշտեց` սահմանը պաշտպանում են կա՛մ սահմանապահ զորքերը, կա՛մ մեր ԶՈւ–ն, գյուղացին սահմանը չի պաշտպանում, ինչի համար էլ գյուղացիներին հիմա զենք չի բաժանվել։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր պետք է տեղադրվեն` Խաչատրյանը նշեց, որ Տեղից դեպի սահմանային գոտի, որտեղ գնալու խնդիրներ կան, կա հայկական ոստիկանական անցակետ։
«Ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում կամ պարեկային շրջիկ երթևեկություն է իրականացնում: Ադրբեջանն ի՞նչ գործ ունի ընդհանրապես խառնվի` մենք որտեղ ենք անցակետ դնում. նման բան չկա և չի կարող լինել»,– ավելացրեց նա։
Ինչ վերաբերում է Տեղ գյուղում Ադրբեջանի սադրանքից հետո ստեղծված իրավիճակին, Խաչատրյանը նշեց, որ այնտեղ հարաբերականորեն խաղաղ վիճակ է, սակայն ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են: Պատգամավորը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են, բայց այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի:
Խաչատրյանը հավելեց, որ մեր բանակը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել Տեղում, որպեսզի այդ ուղղությամբ նման փորձերը կանխվեն. «Մի շարք նման փորձեր են եղել և կանխվել են»:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 զինծառայող էր զոհվել, 6-ը` վիրավորվել։
Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել. Սեյրան Օհանյան
Լրահոս
0