00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ու Ալիևի՝ միմյանց ներկայացվող պահանջները նույնն են

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բավական տարօրինակ տեսք են ստացել վերջերս հայ-ադրբեջանական բանակցությունները։
Եթե առաջ երկու երկրների ղեկավարները գոնե հանդիպում էին Մոսկվայում կամ Բրյուսելում, ապա արդեն երկար ժամանակ է, ինչ քննարկումներն ընթանում են հեռակա ռեժիմով. Երևանում խոսում է Հայաստանի վարչապետը, Բաքվում՝ Ադրբեջանի նախագահը, ընդ որում, միմյանց ներկայացվող պահանջները նույնն են։
Իլհամ Ալիև. «Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային նկրտումներ չունի Ադրբեջանի նկատմամբ»։ Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել: Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ-ի ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։
Բավական տարօրինակ տեսք են ստացել վերջերս հայ-ադրբեջանական բանակցությունները
Էստեղ, սակայն, սկզբունքային խնդիրներ են ծագում։ Կոնկրետ ո՞ր քարտեզների հիման վրա են որոշվելու Հայաստանի սահմանները։ Այդ մասին վարչապետը երեքշաբթի օրը խորհրդարանում ասաց. «Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ Խորհրդային Միության կողմից հաստատված քարտեզները»։
Այնինչ, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը փաստում է. «Ադրբեջանը նոր քարտեզներ է գծել ու դրանցով է մեզ սահման ցույց տալիս, բայց դա իր սարքած կեղծ քարտեզներն են, իսկ իր կողմից ստորագրված, վավերացված քարտեզը լրիվ ուրիշ բան է ասում։ Շատ դժվար կլինի Ադրբեջանին համոզել ընդունել 91 թվականի սահմաններն ու իր զորքերը հետ քաշել»,- կանխատեսում է մասնագետը։
Խոսքն, ի դեպ, միայն քարտեզների մասին չէ։ Հայաստանի տարածքը արդեն շատ ավելի փոքր է այն 29 հազար 800 քառակուսի կիլոմետրից, որը Սովետի օրոք նշված էր դպրոցական դասագրքերում։ Ահա թե ինչ է ասում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր գլխավորած փաստահավաք խմբի աշխատանքները Սյունիքում.
«Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել ընդհանուր առմամբ 2700 հեկտար։ Բացի դրանից, 1000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական և այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով»,- փաստել է նախկին օմբուդսմենը։ Հիշեցնեմ՝ խոսքը ընդամենը մեկ համայնքում մեր տարածքային կորուստների մասին է, որոնք կազմում են առնվազն 2700 հեկտար։
Բայց, իհարկե, ամենաբարդ հարցերը կապված են Արցախի հետ, ինչն ընդունում է նաև վարչապետը։ Մեջբերեմ. «Այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին»,-փաստել է Նիկոլ Փաշինյանը, և հասկանալի է, որ նրա այս մտավախությունը լրիվ արդարացված է։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ Իլհամ Ալիևը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում կրկին զգուշացրել է. «Ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն. կա′մ ընդունում են Ադրբեջանի քաղաքացիությունը, կա′մ մշտական բնակության այլ վայր են փնտրում»։
Ապագա կա՞. կյանքը ռեկորդային ու աննախադեպ ցուցանիշների աշխարհում
Վերլուծաբանները փաստում են՝ չնայած վարչապետը երեքշաբթի օրը խորհրդարանում էլ հստակ չասաց, թե ինչպես է պատկերացնում Արցախի ապագան, չափազանց դժվար է լինելու համոզել շարքային հայաստանցուն, որի դիրքորոշումը շատ լավ ներկայացրել է սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը.
«Նախկիններից ով ինչ է բանակցել, ինձ քիչ է հետաքրքրում։ Այո′, ես ընդունում եմ, որ քիչ բան գիտեմ բանակցային գործընթացից, բայց Արցախն Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով չեմ տեսնում: Մեր անկախության ամբողջ պատմությունը Արցախի ինքնորոշման հետ փոխկապակցված գործըթնաց է, մեր անկախությունը ոտքի տակ տվող ոչ մի գործընթաց ինձ հետաքրքիր չի»,- հավաստիացնում է օգտատերը և դիմում իշխանություններին. «Կարծիքս ֆիքսեմ, որ ձեր պրոպագանդիստական տեքստերով չասեք, թե աշխատում եք, և բոլորը ձեզ հետ համակարծիք են: Ինձնից ավելի խաղաղասեր չձևանաք»։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Արցախը 4 ամիս է` պաշարման մեջ է, կամ «ինտեգրում» ադրբեջանական ձևով
Մի հայաստանցի էլ իր ֆեյսբուքյան էջում հեգնում է. «Երևանի ավագանիում քննարկում են քաղաքում իրականացվող աշխատանքների և բարեկարգման թափանցիկության հարցը,: Իսկ նույն այդ ընթացքում Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը հայտարարում է, որ Ադրբեջանն ուզում է ամեն ինչ: Ամեն ինչի մեջ, ենթադրում եմ, մտնում է նաև Երևանը: Հիմա հարց. «Տղանե′ր և աղջիկնե′ր, ո՞ւմ համար եք բարեկարգում Երևանը»։
Լրահոս
0