00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը 4 ամիս է` պաշարման մեջ է, կամ «ինտեգրում» ադրբեջանական ձևով

© Sputnik / Janna PoghosyanՍտեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2023
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախը հաղթահարեց ցրտաշունչ ձմեռը և անդրդվելի մնաց, բայց մտահոգիչն այն է, որ հիմա՝ ճանապարհի արգելափակումից չորս ամիս անց, բոլորը, կարծես թե, համակերպվել են Լեռնային Ղարաբաղի պաշարման հետ, այնինչ շրջափակումը հսկայական կորուստների է հանգեցրել։
Ընդամենը մի քանի պաշտոնական տվյալ, որոնք հրապարակվել են Ստեփանակերտում։ Անցած տարվա դեկտեմբերից մոտ 40 օր լրիվ կամ մասնակիորեն բացակայել է գազամատակարարումը, լույսի ամենօրյա հովհարային անջատումներն այսօր կազմում են 6 ժամ։ Ավելի քան 11 անգամ կրճատվել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, սննդի որոշ տեսակներ կարելի է խանութից ձեռք բերել միայն կտրոնով կամ բավական թանկ գնով։ Մինչդեռ աշխատանքն ու եկամտի միակ աղբյուրը պստիկ Արցախում կորցրել է 10 հազար մարդ։ Դա մասնավոր հատվածում աշխատողների կեսն է։ Արցախի տնտեսությանը հասցրած վնասն արդեն գերազանցել է 230 միլիոն դոլարը։ Մոտ 4 հազար մարդ չի կարողանում տուն վերադառնալ ավտոմայրուղու արգելափակման պատճառով։
Չորս ամիս պաշարման մեջ. «ինտերգրում» ադրբեջանական ձեւով
Եվ սա այն դեպքում, երբ Արցախի ղեկավարությունն անմիջապես կատարեց Բաքվի պահանջը և պաշտոնից հեռացրեց Ռուբեն Վարդանյանին՝ ակնկալելով, որ այդ զիջողական քաղաքականությունը ոչ միայն կնպաստի ապաշրջափակմանը, այլև կբավարարի այն մարդկանց, որոնք անթաքույց բողոքում էին՝ ինչպե՞ս կարելի է տառապանքների մատնել 120 հազար ղարաբաղցիներին ընդամենը մի մարդու պատճառով։ Ո՛չ պաշարումը վերացավ, ո՛չ էլ իրենց համոզմունքները փոխեցին այդ մարդիկ, որոնք մինչև հիմա էլ շրջափակման մեղքը բարդում են ոչ թե ադրբեջանցիների, այլ նրանց վրա, ովքեր, իրենց կարծիքով, «կործանարար» որոշումներ են կայացրել վերջին 30 տարվա ընթացքում։ Իհարկե, այսօր լիքը դիվիդենտներ կարելի է շահել՝ պնդելով. «Ա՛յ, եթե այն ժամանակ…», որովհետև պատմությունն, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում , և պարզապես անհնար է ասել, թե ինչ կլիներ, եթե…»։
Իսկ կասկածներ ու մտահոգություններ եղել են դեռ 100 տարի առաջ։ 1921 թվականին Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու կարիքն այնքան կարևոր էր Հայաստանի համար, որ ավելի իմաստուն կլիներ՝ այս հարցում որոշ չափով լինեինք վերապահ, մանավանդ որ չէր կարելի չհամաձայնել այն մտքին, որ Ղարաբաղն Ադրբեջանի համար ավելի կենսական տնտեսական նշանակություն ունի, քան Հայաստանի, և դժվար թե Ադրբեջանը այս հարցում տեղի տար՝ առանց արտաքին սաստիկ ճնշման: Ղարաբաղը եղավ կռվախնձոր Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Մեկ դար առաջ սկզբունքային տարաձայնություններ կային նաև հենց Ղարաբաղում։ Բայց բոլոր դեպքերում դրանց պատճառը նույնն էր՝ գոյատևումը։ Ադրբեջանին միանալու կողմնակիցները հույս ունեին այդ ճանապարհով փրկվել վատագույնից, որովհետև, ինչպես ասում են, տառապանքը փորձ ուներ՝ գրավելով Շուշին, ադրբեջանցիները կոտորել էին մի քանի հազար հայի։ Իսկ նրանք, ովքեր ասում էին, թե ոչ մի դեպքում չի կարելի միանալ Ադրբեջանին, նույն մտահոգությունն ունեին՝ խուսափել վատագույնից, այսինքն` նրանից, ինչը հիմա էթնիկ զտում են անվանում։ Համաձայնեք՝ այս դիլեման հրատապ է մնում մինչ օրս։
Բայց առայժմ ամենագլխավոր հարցը սա է։ Որքա՞ն ժամանակ կարող է դիմանալ Արցախը այսպիսի «միջանկյալ» վիճակում, որն, ինչպես արդեն երևում է, դժվար թե էապես փոխվի նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո։ Կկարողանա՞ն արդյոք ղարաբաղցիները հարմարեցնել տնտեսությունը, իսկ մեծ հաշվով՝ իրենց առօրյա կյանքը մշտական շրջափակման պայմաններին։ Այս հարցը պարզելու համար տնտեսագետների մասնագիտական խումբը Արցախի կառավարության պատվերով հետազոտություն է իրականացրել՝ առաջարկելով ստեղծել այսպես կոչված «բուֆերներ», այսինքն, բարձիկներ, որոնք թույլ կտան էապես մեղմել պաշարման հետևանքները։
Դիցուք։ Եթե Բաքուն գոնե առայժմ ձեռնպահ է մնում լայնածավալ ռազմական գործողություններից, արցախցիների վրա ազդելու ընդամենը մի քանի միջոց է մնում։ Էլեկտրական հոսանքը, որի պակասը կարելի է լրացնել այլընտրանքային աղբյուրներից։ Եվ վառելիքն ու սնունդը, որոնք կարելի է նախապես պահեստավորել։ Ճիշտ է, այդ բարձիկների ստեղծումն անհամեմատ ավելի հեշտ կլիներ, երբ շրջափակումը դեռ չէր սկսվել։ Բայց ախր, դա մեր՝ հայերիս, հավերժ հիվանդությունն է՝ ամեն ինչում ուշանում ենք, նույնիսկ դիրքերում ժամանակին չենք խրամատավորվում, հետո նոր միայն սկսում ենք պարզել, թե ինչու այդպես եղավ, ու փորձում գտնել մեղավորներին։
Եվ այնուամենայնիվ, համաձայնեք՝ նույնիսկ եթե լիովին պատրաստ լինեինք շրջափակմանը, միևնույն է, անպատասխան էր մնալու սկզբունքային հարցը՝ ինչպիսի՞ն է լինելու Արցախի ճակատագիրը։ Հիշենք ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշի խոսքերը. «Մի՛ ասեք ինձ, որ դա բարդ խնդիր է։ Հեշտ խնդիր լիներ, վաղուց արդեն լուծված կլիներ»։
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2023
ՌԴ–ն պետք է պայքարի «ղարաբաղյան բանալու» համար. Մարկեդոնովը` հնարավոր սցենարների մասին
Լրահոս
0