00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Աբովյան time
On air
18:17
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը կատարե՞լ է 2022–ի համար խոստացածը. Պապոյանի պատասխանը

© Photo : official site of the Parliament of RA«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Բաժանորդագրվել
Գևորգ Պապոյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է 2017-2022 թթ կառավարության իրականացրած աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. 2018-2022 թթ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները փոքրացել են, քանի որ պատերազմի տարի է եղել, քովիդի ժամանակաշրջան։ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում 2017-2022 թթ ժամանակահատվածում իրականացված աշխատանքները ներկայացնելիս այս մասին ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
«2017-2022 թթ.-ին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է գրեթե 50 %-ով` 1.8 տրիլիոնից հասնելով 2.7 տրիլիոնի։ Շինարարության ծավալն աճել է 38 %-ով` 430 մլրդ–ից հասնելով 541 մլրդ, առևտրի ծավալն էլ աճել է մոտ 68-69 %-ով` 2.6 տրիլիոնից հասնելով 4.4 տրիլիոնի։ Ծառայությունների ծավալն աճել է 80 %-ով` 1.4 տրիլիոնից` 2.6 տրիլիոն»,– ասաց նա։
Նա համեմատական անցկացրեց 2013-2017 թթ–ին ծառայությունների ծավալն աճել է 44 տոկոսով։ Պատգամավորը վստահեցրեց` բոլոր ցուցանիշներով տնտեսական աճի տեմպ է նկատվում։
ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փորձեց պարզել, թե որքանով է ՀՀ կառավարությունը կատարել իր խոստումն ու քանի տոկոս է կազմում կատարողականը։
Իրավիճակն այսպիսին է ռուսաստանցիների հաշվին. ԿԲ նախագահը` գնաճի ռիսկերի մասին
«Խոստացել ենք 7 % աճ, իսկ լավ տնտեսական իրավիճակի պարագայում` 9, բայց այս ընթացքում ռուս–ուկրաինական հակամարտությունն է եղել, ադրբեջանական սադրանքները, սառը պատերազմի վերսկսում։ Այս երեքի կոնտեքստում մենք կարողացել ենք 12.6 % տնտեսական աճ ապահովել։ Սա մարդկանց կյանքում արտահայտվել է կենսաթոշակների բարձրացմամբ, նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ»,– ասաց Պապոյանը։
Անդրադառնալով ըննդիմության այն պնդումներին, որ աշխատատեղերն այս իշխանության օրոք չեն ավելացել, այլ ստվերից են դուրս եկել, Պապոյանը շեշտեց` այդ հատվածը շատ փոքր մասն է կազմում։
«Չեն կարող տնտեսական տեմպերը կրկնակի արագանալ, բայց զուգահեռ ասել, որ ոչինչ տեղի չի ունենում, կամ արդյունաբերությունն այդքան աճել է, բայց աշխատատեղեր չեն ստեղծվել, ուղղակի ստվերից են դուրս եկել։ Կարծում եմ, որ ներկայում առկա աշխատատեղերի մեծ մասը ստեղծվել է վերջին տարիներին։ Այս տնտեսական ցուցանիշներով այլ բան հնարավոր չէ արձանագրել»,– ասաց ՔՊ–ականը։
Պատգամավորը նշեց` 2017 թվականին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը եղել է 177 հազար 800 դրամ, իսկ 2022 թվականին` 235 600 դրամ։
ՀՀ–ում 2023 թվականին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել. ԿԲ նախագահ
Խոսելով գնաճի մասին` նա ընդգծեց, որ աշխարհում այն 8.7 % է եղել, իսկ ՀՀ–ում` 8.6 %, իսկ գնաճի թիրախավորման նպատակադրման քաղաքականության արդյունքում այն 5.4 % է։
Սա համապատասխանում է այն նշաձողին, որը ՀՀ ներկայիս կառավարությունը դրել էր Կենտրոնական բանկի առաջ։
Լրահոս
0