00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության և ընդդիմադիրների տված ցուցմունքների անհամապատասխանություն կա. Արծվիկ Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանը նշեց, որ Մհեր Սահակյանին կալանավորելու զրոյական իրավական հնարավորություն կա, բայց չգիտի` ինչ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իշխանության և ընդդիմադիրների` քննիչներին տված ցուցմունքների որոշակի անհամապատասխանություն կա։ Այսօր Ազգային ժողովում որոշ ԶԼՄ–ների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ այս պահին ԱԺ–ում առերեսումներ են կատարվում։
«Ինչպես քվեարկություններում է, ցավոք, այս դեպքում էլ վկաների մեծամասնությունն իշխանության ներկայացուցիչներ են։ Հետևաբար օբյեկտիվության առումով շատ բարդ է լինելու նաև քննչական մարմինների համար, որպեսզի գնահատականներ տան։ Ես դեպքը միակողմանի ներկայացնելու ցանկություն չունեմ, ներկայացնում եմ այն, ինչ եղել է։ Հստակ է մեկ բան` խուլիգանություն չկա և չէր էլ կարող լինել»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցման տեսակետից, այսինքն` համաչափության, որոշակի համադրման կարիք կա։ Մինասյանի գնահատմամբ` պաշտպանվելը համաչափության սահմաններում է եղել, իսկ մյուսների գնահատմամբ` հակառակը։
Նա նշեց նաև, որ հստակ է մեկ բան` առերես հարցաքննությունների ժամանակ էլ չի հիմնավորվում խուլիգանության երրորդ մասը (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով. խմբ)։
Հարցին, թե հավանական է համարում Սահակյանին կալանավորելը, Մինասյանը պատասխանեց, որ զրոյական իրավական հնարավորություն է դա, իրավական տեսանկյունից բացառվում է, բայց միաժամանակ չգիտի` ինչ կլինի։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։
«Ամոթ է, որ նա մանդատ ունի». ՔՊ–ական պատգամավորը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը ապրիլի 3-ին ազատ արձակվեց։
Լրահոս
0