https://arm.sputniknews.ru/20230403/erevani-metrvoji-gtseri-vra-pluzman-depqvov-nakhadzernvel-e-qreakan-varujt-57598552.html
Երևանի մետրոյի գծերի վրա փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի մետրոյի գծերի վրա փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Sputnik Արմենիա
Քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T13:38+0400
2023-04-03T13:38+0400
2023-04-03T13:38+0400
մետրո
երևան
քրեական գործ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/01/57549207_0:73:1280:793_1920x0_80_0_0_18fb20c71097f0bd8b92a4c368bf257e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների հետևանքով մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով` վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով):Նա նաև տեղեկացրեց, որ ըստ հաղորդման` քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։ Գույքի սեփականատերն էական վնասներ է կրել։ Քրեական վարույթը նաև այս հանգամանքից ելնելով է նախաձեռնվել։Աբրահամյանը հստակեցրեց, որ քննության հիմնական առարկաներից են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների, ժամկետների պահպանվածության հարցի պարզումը։Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/01/57549207_0:0:1280:960_1920x0_80_0_0_351fcc46e48171b3e7396c8fdd4a0749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, երևան, քրեական գործ, հհ քննչական կոմիտե
մետրո, երևան, քրեական գործ, հհ քննչական կոմիտե
Երևանի մետրոյի գծերի վրա փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների հետևանքով մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով` վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով):
«Իրականացվում է քննություն, այս պահին պարզվել է, որ քանդման աշխատանքներն իրականացվել են անհատ ձեռներեցի կողմի` «Երևանի ալրաղաց» ԲԲԸ հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով։ Նշանակված է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննություններ են իրականացվել, անհրաժեշտ փաստաթղթեր են վերցվել»,- նշեց Աբրահամյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ հաղորդման` քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։ Գույքի սեփականատերն էական վնասներ է կրել։ Քրեական վարույթը նաև այս հանգամանքից ելնելով է նախաձեռնվել։
Աբրահամյանը հստակեցրեց, որ քննության հիմնական առարկաներից են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների, ժամկետների պահպանվածության հարցի պարզումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։