https://arm.sputniknews.ru/20230331/hapkum-verahastatel-en-patrast-en-araqelutjun-ugharkel-hajadrbejanakan-sahman-57497703.html
ՀԱՊԿ–ում վերահաստատել են` պատրաստ են առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման
ՀԱՊԿ–ում վերահաստատել են` պատրաստ են առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման
Sputnik Արմենիա
Կազմակերպությունը, ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, պատրաստ է մի շարք միջոցներ ձեռնարկել։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T13:00+0400
2023-03-31T13:00+0400
2023-03-31T13:01+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2953:1662_1920x0_80_0_0_f4aa25c059d76242353e46ef1f840a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը վերահաստատել է, որ կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Պաշտոնյան այդ մասին ասել է ՀԱՊԿ շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում:ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության այլ միջոցներ տրամադրել:Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց, համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը լիովին պատրաստ է դրան:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f4026ee171e8297ce62644e50798e9c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, սահման
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, սահման
ՀԱՊԿ–ում վերահաստատել են` պատրաստ են առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման
13:00 31.03.2023 (Թարմացված է: 13:01 31.03.2023) Կազմակերպությունը, ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, պատրաստ է մի շարք միջոցներ ձեռնարկել։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը վերահաստատել է, որ կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Պաշտոնյան այդ մասին ասել է ՀԱՊԿ շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման», - նշել Է Շուվալովը:
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության այլ միջոցներ տրամադրել:
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար
Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
Իսկ 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց, համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը լիովին պատրաստ է դրան: