00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու պետության միջև ենք մնացել. Արցախից տեղահանվածները կրկին կառավարության մոտ են

© Sputnik / Marianna PaytyanԱրցախից տեղահանվածները կրկին կառավարության մոտ են
Արցախից տեղահանվածները կրկին կառավարության մոտ են - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Արցախից տեղահանվածները կրկին կառավարության մոտ են
Բաժանորդագրվել
Մի կողմից պետության կողմից որպես սուբսիդավորում տրամադրվող գումարը չի բավականացնում անգամ մարզերում բնակարան ձեռքբերելու համար, մյուս կողմից էլ բանկերը վարկեր չեն տրամադրում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Բնակարաններ ձեռքբերելու համար հավաստագրերի ժամկետը լրանում է, իսկ սեփական տանիք ունենալը դեռ շարունակում է երազանք մնալ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները կրկին ՀՀ կառավարության մոտ են հավաքվել։
Հիշեցնենք` դեռ նախորդ տարվա հոկտեմբերից Արցախից տեղահանված ընտանիքներին պետական աջակցության ծրագրով կառավարությունը սկսեց բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Պետական ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել այն ընտանիքներին, որոնք 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ կամ վերջին 3 ամիսներին հաշվառված են եղել Արցախի առանձին շրջաններում կամ վերջին 3 տարիներին բնակվել են նշված շրջաններում: Երևանում տուն ձեռք բերելու դեպքում մինչև 8 միլիոն դրամի, ՀՀ մարզերում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում` մինչև 10 միլիոն դրամի, Արցախում տուն գնելու դեպքում` մինչև 12 միլիոն դրամ գումարի սուբսիդավորում է նախատեսված։
© Sputnik / Marianna PaytyanԱրցախից տեղահանվածները կրկին կառավարության մոտ են
Беженки из Карабаха Рузан Мхитарян (справа) и Анна Асатрян перед Домом правительства (30 марта 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Արցախից տեղահանվածները կրկին կառավարության մոտ են
Ծրագրի հենց սկզբում ընտանիքների մի մասին հաջողվել է բնակարան ձեռքբերել, սակայն հայաստանյան անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճին զուգընթաց շատերը կոտրած տաշտակի առջև են հայտնվել։
Ռուզան Մխիթարյանը 2001 թվականից պայմանագրով որպես մանկավարժ գործուղվել է Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղ։ 2022-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության համաձայն` այս գյուղը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, տիկին Ռուզանն ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան։
«Մոտ 20 տարի ես այնտեղ աշխատել եմ, ստեղծել եմ, տուն–տեղ եմ դրել, այսօր անհասականալի սերտիֆիկատ են տվել, բանկերի հետ պետք է անհեթեթ գործարք անենք, բայց անգամ մարզերում այսօր 25 հազար դոլարով տուն չես գտնի։ Ոչ մի տեղ չենք կարողանում գործարք անել, 5-10 տոկոս էլ պետք է բանկին վճարենք, որ գործարք անի։ Վարչական տներ, հանրակացարան, վթարային շենք չի լինի, կից պատ չպետք է լինի։ Մինչդեռ համեմատաբար էժանը դա է, որ կկարողանանք այդ 25 հազարի մեջ տեղավորվել։ Բայց բանկից գալիս են, գնահատում են անում, ասում են` չի լինի, որովհետև պետք է 10 տարի գրավի տակ լինի, այդ 10 տարվա ընթացքում պետք է պետությունը գումարի փոխհատուցումն անի»։
Տիկին Ռուզանն ասում է` եթե պետությունը կարող է մարզերում մինչև 10 միլիոնի դրամ արժեցող, բանկի պահանջներին համապատասխանող տուն գտնել, ուրեմն թող գտնի, իրենց բնակարանով ապահովի։ Մյուս կողմից չեն հասկանում նաև 10 տարի այդ բնակարանի` գրավի տակ մնալը։ Ասում են` իսկ ի՞նչ կլինի, եթե, օրինակ, 2 տարի անց պետությունը դադարի վճարել այդ գումարները, որտեղի՞ց են իրենք բանկի գումարը վճարելու։
«Պարզ բան է` նորից անտուն ենք դառնալու»,– նշում է տիկին Ռուզանը։
ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը որքանով է հավանական․ Փաշինյանի հայտարարության հետքերով
Հիփոթեքային վարկ ձևակերպել և պետության սուբսիդավորած գումարն այդպես ավելացնել չեն կարող, ասում են` հազիվ են իրենց գոյությունը պահում, ինչպե՞ս են հիփոթեքային վարկի բեռի տակ մտնելու։ Արդեն պաշտոնական նամակ են ստացել, որ պետությունը ապրիլից այլևս չի տրամադրելու 40.000 դրամ, որը տրվում էր բնակարանի վարձավճարի համար։ Ասում են` անգամ եթե որոշեին ռիսկի գնալ ու հիփոթեքային վարկի բեռ էլ իրենց ուսերին վերցնեն, բանկն իրենց վարկ չի տրամադրում, որովհետև դրական վարկային պատմություն է պետք ունենալ։
Կարինե Մովսիսյանը տեղահանվել է Բերձորից, նշում է` ժառանգ չունի, բանկն էլ իրեն վարկ չի տալիս։
«Մենք մեր կամքով չենք հայտնվել այս իրավիճակում, հո մենք չէինք երազում, որ գայինք, բանկերի ոտք ընկնեինք, խնդրեինք` մեզ հիփոթեք տվեք»,– ասում է նա։
Գոհար Օհանջանյանն ընտանիքի հետ 1995-ից է Բերձորում ապրում։ Հավելում է` ինքը 36 տարեկան է, բազմազավակ մայր է, բայց իրեն նույնպես բանկը վարկ չի տրամադրում։
«Բերձորում վարկեր ենք ունեցել` ես ու ամուսինս, պատերազմից հետո պետությունը սուբսիդավորել` զրոյացրել է, բայց մեր բանկը 1 տարի` 2022-2023թթ. թողել է, տոկոսները կուտակվել են, վարկային գիծը չի փակել։ Ամուսնուս անունով 1 մլն 400 հազար, 400 հազար էլ իմ անունով է կուտակվել։ Դա էլ նոր ենք իմացել։ 5 երեխա ունենք, ես 70 հազար, ամուսինս էլ` 100 հազար աշխատավարձ ենք ստանում, հիմա այդքանով ուսանող ու դպրոցականներ պահե՞նք, կոմունալ վճարե՞նք, վարձ վճարե՞նք, վարկի տոկոս տա՞նք»,– նշում է Գոհարը, որը եղել է Քաշաթաղի վարչակազմի մշակույթի բաժնի առաջին կարգի մասնագետ։
Ասում է` որպես բազմազավակ Բերձորում երկու սեփական տուն են ունեցել, հիմա պետությունը գոնե մեկ տուն կամ բնակարան տրամադրի այնտեղ, որտեղ ընտանիքով ապրում են տեղահանվելուց հետո` Արմավիրում։ Շեշտում է` արդար չէ, որ ամբողջ կյանքում տանջանքով ստեղծածը թողել են ու հիմա անլուծելի խնդրի առաջ հայտնվել։
Աննա Ասատրյանը, որը նույնպես որպես մանկավարժ է, հրավիրվել Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղ, ասում է` պետությունը նման դեպքերի համար սոցիալական բնակֆոնդ պետք է ունենար ֆորս–մաժորային իրավիճակում մարդկանց տեղավորելու համար։
Ակցիայի մասնակիցների հետ այսօր ոչ ոք չի հանդիպել։ Խոստացել են, որ 5 օր հետո նրանց կընդունի փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարը։ Նշում են` 5 օր շարունակ այստեղ են գալու, մինչև հանդիպումը կայանա, թեպետ աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումն այն չէր, ինչ իրենք են պահանջում։ Ուզում են տեսնել ու խոսել այնպիսի մարդու հետ, ով հարց լուծող ու որոշում կայացնող է։
Լրահոս
0