https://arm.sputniknews.ru/20230327/vigen-sargsjanin-kalanavvorelu-veraberjal-datakan-akty-tvoghnvel-e-anpvopvokh-57279215.html
Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատական ակտը թողնվել է անփոփոխ
Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատական ակտը թողնվել է անփոփոխ
Sputnik Արմենիա
Խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը մերժել է Վերաքննիչ քրեական դատարանը։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T11:04+0400
2023-03-27T11:04+0400
2023-03-27T11:14+0400
վիգեն սարգսյան
դատարան
կալանք
նախարար
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1565/15/15651529_0:0:1600:901_1920x0_80_0_0_64302f28fc7662d2efd8a8a3c51fa149.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը, հայտնում է Դատական իշխանություն տելեգրամ–ալիքը:Հայտնել էինք, որ դեռ փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։Նշենք, որ նրա նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։Հավելենք, որ 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1565/15/15651529_177:0:1600:1067_1920x0_80_0_0_67417557d20cd635577184a4edc37696.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն սարգսյան, դատարան, կալանք, նախարար, հայաստան
վիգեն սարգսյան, դատարան, կալանք, նախարար, հայաստան
Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատական ակտը թողնվել է անփոփոխ
11:04 27.03.2023 (Թարմացված է: 11:14 27.03.2023) Խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը մերժել է Վերաքննիչ քրեական դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը, հայտնում է Դատական իշխանություն տելեգրամ–ալիքը:
Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Հայտնել էինք, որ դեռ փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ նրա նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք`
նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:
Վիգեն Սարգսյանը
հայտարարություն էր տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։
Հավելենք, որ 2023 թվականի փետրվարի 8-ին քրգործով ընդգրկված դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ` գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ)։
Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ։ Նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել։