https://arm.sputniknews.ru/20230327/rusastann-anynduneli-e-hamarum-hrvomi-statutin-mianalu-erevani-tsragrery-57324870.html
Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Sputnik Արմենիա
Դեռ 2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T18:55+0400
2023-03-27T18:55+0400
2023-03-27T18:56+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան
միջազգային դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812491_0:115:3229:1931_1920x0_80_0_0_9bda02a45aebe1a9472940d6de0e8af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմեական կանոնադրությանը (ստատուտին) միանալու Երևանի ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իր աղբյուրին։Դեռ 2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։ Ինչպես նշել է միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Երևանը նոր կարգավիճակով կկարողանա միջազգային քրեական դատարանի առջև բարձրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ու դրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը:Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 1999 թվականի հոկտեմբերին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է ճանաչել: Հաշվի առնելով, որ այդ ժամանակվանից Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Փաշինյանի կառավարությունը որոշել է վերանայել փաստաթուղթը։Հավելենք՝ մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812491_250:0:2979:2047_1920x0_80_0_0_a3c4134babd8b5d098a6201ce0859ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, միջազգային դատարան
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հայաստան, միջազգային դատարան
Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
18:55 27.03.2023 (Թարմացված է: 18:56 27.03.2023) Դեռ 2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմեական կանոնադրությանը (ստատուտին) միանալու Երևանի ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իր աղբյուրին։
«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ վերջերս ՄՔԴ-ի անօրինական և իրավաբանորեն ոչինչ չներկայացնող «օրդերների» համատեքստում», - ասել է աղբյուրը:
Դեռ 2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։ Ինչպես նշել է միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Երևանը նոր կարգավիճակով կկարողանա միջազգային քրեական դատարանի առջև բարձրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ու դրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը:
Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 1999 թվականի հոկտեմբերին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է ճանաչել: Հաշվի առնելով, որ այդ ժամանակվանից Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Փաշինյանի կառավարությունը որոշել է վերանայել փաստաթուղթը։
Հավելենք՝ մարտի 24-ին
ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի`
Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։