00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընկերությունը չիպերի նախագծումն ընդլայնում է միջազգային շուկայի համար

© Sputnik / Aram GareginyanԷլեկտրոնային սխեմաներ
Էլեկտրոնային սխեմաներ - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Էլեկտրոնային սխեմաներ
Բաժանորդագրվել
«Idea Technologies» ընկերության թիմը համալրված է մի շարք փորձառու ճարտարագետներով, որոնք աշխատել են հայկական և արտասահմանյան առաջատար ընկերություններում։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայկական «Idea Technologies» ընկերությունն ընդլայնում է չիպերի նախագծումը միջազգային շուկայի համար։ Ընկերությունը նախագծերի հիմնական ուղղություն է ընտրել secure (անվտանգ) չիպերը, որոնց մուտքերը (logic gates) ավտոմատ արգելափակվում են (այսպես ասած` չիպը «վառվում» է, դառնում է անպիտան) ապօրինի ներթափանցման դեպքում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր և տնօրեն Վարդան Ավետիսյանը, այդ չիպերը կարող են նախատեսված լինել թե՛ պաշտպանական, թե քաղաքացիական նպատակների համար, այդ թվում` ֆինանսական գործարքների (ներառյալ կրիպտոարժույթներով) սպասարկման համար։
Ի սկզբանե ընկերությունը որոշել է հանդես գալ ոչ թե որպես ինտեգրատոր (այսինքն` նախագծերը կազմել պատրաստի «կուբիկներից»), այլ ամբողջությամբ ստեղծել այդ «կուբիկները» (թվային և անալոգային բաղադրիչները):
Նախագծերը` պատրաստի արտադրության հրահանգներով (GDS files), ուղարկվում են արտադրողներին` Թայվան (TSMC, UMC) կամ Գերմանիա (XFAB)։ Այնտեղ արտադրվում են մոդելների նմուշներ, որոնք հետ են գալիս ընկերություն ու փորձարկվում հատուկ տպասալերի վրա (որոնք ևս նախագծում է ընկերությունը)։
«Այնուհետև մենք ուղարկում ենք դրանք մասնագիտացված լաբորատորիաներ, որտեղ նրանք պիտի ստանան EAL5+ ստանդարտի սերտիֆիկատ, որից հետո միայն նրանք կարող են մուտք գործել ԵՄ շուկա», – նշեց նա։
Ընկերությունը նախագծում է բավականին փոքր չափերի (55 նանոմետր) ինտեգրալ սխեմաներ, իսկ դրանց հիման վրա` չիպեր։
«Տիրապետում ենք էլ ավելի փոքր չափի ինտեգրալ սխեմաներ պատրաստելու տեխնոլոգիաներին, պարզապես շուկայում ազատ վաճառվող հիշողության էլեմենտները (eFlash memory) այդ չափի են։ Եթե հայտնվեն ավելի փոքրերը, մեր չիպերը ևս կարող ենք փոքրացնել»,– ասաց Վարդանը։
«Idea Technologies» ընկերությունը հիմնադրվել է մոտ 4 տարի առաջ։ Մինչ այդ Վարդանը շուրջ 20 տարի աշխատել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում` Հայաստանի և Ռուսաստանի խոշորագույն ընկերությունում, որտեղ նախագծել է ASIC չիպեր, FPGA-ներ և Secure տվյալների փոխանցման համակարգեր։ 2019-ին նա որոշել է վերադառնալ, հիմնել տեղական ընկերություն և իրականացնել նախագծեր ի նպաստ հայկական տեխնոլոգիաների զարգացման։
© Sputnik / Aram GareginyanՎարդան Ավետիսյան
Основатель и директор компании Idea Technologies Вардан Аветисян - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Վարդան Ավետիսյան
Ընկերության թիմը մասամբ կազմվել է տեղացի բարձրակարգ մասնագետներից, մասամբ էլ համալրվել է արտասահմանում աշխատող հայազգի լավագույն մասնագետներով։
«Ունենք աշխատողներ, որոնք ժամանակին մեկնել էին Բրիտանիա, ԱՄՆ կամ Կանադա։ Հիմա նրանք, ապրելով այդ երկրներում, հեռավար աշխատում են նաև մեր ընկերությունում»,– պատմեց Վարդանը։
Մոտ ապագայում «Idea Technologies»–ը նախատեսում է համատեղ նախագծեր սկսել նաև տեղական մի շարք ընկերությունների հետ։
Ընկերության տեխնոլոգիաները ցուցադրվել են Երևանում օրերս կայացած «Digitec» բարձր տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսում, որի կազմակերպիչն է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE):
Ինչու են հայաստանյան բանկերն այդքան պատրաստակամորեն ավանդներ ներգրավում
Լրահոս
0