https://arm.sputniknews.ru/20230327/erevanum-nvor-avtvobusnery-ertughi-durs-kgan-aprilin-80-varvord-arden-karvogh-en-ashkhatel-57289594.html
Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան ապրիլին. 80 վարորդ արդեն կարող են աշխատել
Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան ապրիլին. 80 վարորդ արդեն կարող են աշխատել
Sputnik Արմենիա
Մեծ ավտոբուսների վարորդների ընդունման գործընթացը դեռ շարունակվում է` թափուր տեղեր կան։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T13:34+0400
2023-03-27T13:34+0400
2023-03-27T13:35+0400
ավտոբուս
երևան
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717285_0:142:1600:1042_1920x0_80_0_0_40dad741a218d825501a73f096f9b872.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ապրիլի սկզբին Երևանում երթուղի դուրս կգա մեծ չափսերի ավտոբուսների առաջին խմբաքանակը: Այս մասին այսօր Երևան քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:Նրա խոսքով` արդեն 80 վարորդ գործնական և տեսական պարապմունքներից ստացել են նախնական դրական եզրակացություն։Հայկ Սարգսյանը հավելեց, որ մեծ ավտոբուսների վարորդների համար դեռ թափուր տեղեր կան, դրա համար էլ վարորդների ընդունման աշխատանքները շարունակվում են:Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանյանը հանձնարարեց հաջորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հստակ ներկայացնել, թե 237 նոր ավտոբուսներից որոնք, որ ուղղությամբ և երբ են դուրս գալու երթուղի։Հիշեցնենք, որ քաղաքապետարանի տվյալներով ՝ Երևանի հասարակական տրանսպորտի պարկը 2023 թվականին համալրվել է չինական արտադրության 150 «Zhongtong», և եվրոպական արտադրության 87 «MAN»ավտոբուսներով։Երևանի նոր ավտոբուսները գիծ դուրս կգան 1 ամսից. Ավինյանը ներողություն խնդրեց երևանցիներից
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717285_176:0:1600:1068_1920x0_80_0_0_7355bbcbc47be4f0ea3ef2584499f8f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, երևան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան
ավտոբուս, երևան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան
Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան ապրիլին. 80 վարորդ արդեն կարող են աշխատել
13:34 27.03.2023 (Թարմացված է: 13:35 27.03.2023) Մեծ ավտոբուսների վարորդների ընդունման գործընթացը դեռ շարունակվում է` թափուր տեղեր կան։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ապրիլի սկզբին Երևանում երթուղի դուրս կգա մեծ չափսերի ավտոբուսների առաջին խմբաքանակը: Այս մասին այսօր Երևան քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով` արդեն 80 վարորդ գործնական և տեսական պարապմունքներից ստացել են նախնական դրական եզրակացություն։
«Շաբաթ-կիրակի Երևանտրանսի տարածքում վրացի գործընկերները մեր վարորդների հետ երկրորդ` նախավերջին նախապատրաստական փուլն են իրականացրել: Նրանցից 80-ը արդեն կարող են վարել: Վերջին նախապատրաստական փուլը կլինի այս շաբաթ»,– նշեց նա։
Հայկ Սարգսյանը հավելեց, որ մեծ ավտոբուսների վարորդների համար դեռ թափուր տեղեր կան, դրա համար էլ վարորդների ընդունման աշխատանքները շարունակվում են:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանյանը հանձնարարեց հաջորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հստակ ներկայացնել, թե 237 նոր ավտոբուսներից որոնք, որ ուղղությամբ և երբ են դուրս գալու երթուղի։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի տվյալներով ՝ Երևանի հասարակական տրանսպորտի պարկը 2023 թվականին համալրվել է չինական արտադրության 150 «Zhongtong», և եվրոպական արտադրության 87 «MAN»ավտոբուսներով։