00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի ֆինանսների հոգեվարքն աննկատ եկել է. այն տանջալից է լինելու

Եվրո - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Եվրո
Բաժանորդագրվել
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը նուրբ ակնարկ է արել կոպիտ հանգամանքների մասին։
Ելենա Կարաևա. ՌԻԱ Նովոստի
Կրիստալինա Գեորգիևան ընդգծել է, որ անվստահությունը շարունակում է շատ բարձր մակարդակի վրա մնալ, քանի որ աշխարհը նոր պատերազմող աշխարհաքաղաքական բլոկների բաժանելու մտավախությունները հանգեցնելու են նրանց միջև տնտեսական և անողոք մրցակցության։ Եվ, հասկանալի է` «աղքատացումը բոլորին կդիպչի»։
ԱՄՀ-ի առաջին դեմքի խոսքերի և Մակրոնի ու Շոլցի՝ «եվրոպական բանկերի ու եվրոպական ֆինանսական համակարգի կայունության» մասին երկու օր առաջ արված արտահայտությունների հակադրությունը շատ ցայտուն է:
Գերմանիայի կանցլերից և Ֆրանսիայի նախագահից կայունության մասին խոսքերը, կարելի է ասել, աքցանով դուրս քաշեցին, քանի որ հենց նույն օրը Deutsche Bank-ի արժեթղթերը գերձայնային արագությամբ անկում էին գրանցում։ Շոլցը, որը Մերկելի օրոք ֆինանսների նախարարության ղեկավարն էր, չէր կարող չիմանալ, որ «շահութաբեր բանկը» (սա նրա արտահայտությունն է) ամեն ինչ կորցնում էր՝ կապիտալիզացիայից մինչև ներդրողների վստահություն հենց այն պահին, երբ հերր Օլաֆը հավաստիացնում էր, որ «ամեն ինչ լավ է, տիկին մարկիզուհի»:
Մակրոնը, որը նույնպես ֆինանսների աշխարհում օտար մարդ չէ, որոշեց հանդես գալ որպես «բեք-վոկալիստ» և մոտավորապես նույն երգը երգեց։ Ֆրանսիայի առաջնորդը հանրությանը հավաստիացրեց, որ առհասարակ ամեն ինչ հիանալի է, անհանգստանալու կարիք չկա։
Սակայն եվրոպական ֆինանսական համակարգում, որը կապված է թե՛ ամերիկյան բանկերի հետ՝ գրեթե ընդհանուր արյունատար համակարգով, թե՛ նմանատիպ պրոֆիլի շվեյցարական հաստատություններին, սկսում է փոթորիկ բարձրանալ։ Եվ որքան գնաճի թափանիվը վեր պտտվի, այնքան բարձր կլինեն ալիքները։
Այն փորձում է զսպել Եվրոպայի Կենտրոնական բանկը, որը (տեսականորեն) պետք է կամացուկ բոլորին հասկացնի, որ «էժան փողերի» (վարկերի նվազագույն տոկոսադրույքների) դարաշրջանն ավարտվել է։ Կառավարությունները զվարճացան՝ տնտեսությունները միլիոնավոր եվրոներով լցնելով, և հիմա պետք է վերանայեն, թե ինչպես են վաղվա պլաններ կազմելու։
Ռուսական էներգակիրների, հումքի, ռուսական մեծ շուկայի բացակայության պայմաններում, որը, հակառակ տարածված համոզմունքի, շատ տարողունակ շուկա էր՝ սպառման ցանկությամբ։ Եվ այն սպառում էր: Շատ, հաճույքով, ճաշակով:
Թերևս դա էր պատճառը, որ երբ ԵՄ-ն հանդիսավոր կերպով պատժիչ միջոցներ էր սահմանում Ռուսաստանի դեմ, հենց բարձրագույն լիգայի բանկիրներն ու որակավորված ֆինանսիստներն էին ասում, որ չարժե դա անել։ Հորդորներին (նախազգուշացողների թվում էր նաև Deutsche Bank-ի ղեկավարը) ականջ չդրեցին։
Համաեվրոպական քաղաքական գործիչները, որոնք մեկ հաշվետու օրով էին ապրում, կարծում էին, որ եթե ֆինանսներն ու բանկերն այն ժամանակ դժոխքի միջով չանցան, ապա երբեք էլ չեն անցնի: Այնուամենայնիվ, դրամավարկային համակարգը այլ օրենքների է ենթարկվում, և այն սկսել է ծանր ապտակներ հասցնել մայրցամաքի տնտեսությանը:
ԵՄ անդամ չհանդիսացող Շվեյցարիան ստիպված էր մոտ 50 միլիարդ ֆրանկ ծախսել՝ Credit Suisse-ը փրկելու համար։ Համեմատության համար նշենք, որ ալպյան կոնֆեդերացիայի ՀՆԱ-ն 800 միլիարդ ֆրանկ է։ Բեռնը Credit Suisse-ը մեկ այլ բանկի՝ USB-ին ձեռք գցեց դոմինոյի էֆեկտը կանխելու համար: Որ Credit Suisse-ի հաշվապահությանը վերջին ութ տարում չէր կարելի վստահել, բոլորը գիտեին:
Ներդրումային մենեջեր Պատրիս Լեսկոդրոնը հարյուրավոր միլիոններով գողանում էր հաճախորդների փողերը (նրանց թվում նաև ռուս հարուստներ կային)։ Հաշվետվությունները կեղծում էր ֆոտոշոփի օգնությամբ, թվեր էր նկարում, Credit Suise-ը աչք էր փակում դրա վրա: Լեսկոդրոնին դատեցին (կարողացան ապացուցել բուն գողությունը, բայց բանկի ղեկավարությունը խուսափեց պատժից) և ուղարկեցին բանտ։
Երբ արտադրությունն ընկնում է, երբ գնաճը բարձրանում է, երբ հետընթաց է սկսվում, երբ գործազրկությունը ծածկում է աշխատաշուկան, ընդ որում՝ ոչ միայն «կապույտ կոմբինեզոնների», այլև բարձր վարձատրվող «ճերմակ օձիքների» համար, իշխանությունները, ինչպես ազգային, այնպես էլ գլոբալիստական, դրան վերաբերվում են որպես ճանճի նյարդայնացնող բզզոցի: Նրանք խոսում են «տնտեսության զարգացման ցիկլային բնույթի» մասին և ասում, որ անկմանը անմիջապես կհետևի աճը։
Բայց երբ բանկերն են սկսում են ցնցվել, գլոբալիստների համար սկսում է զնգալ margin call-ը: Սա նախազգուշացում է ակնհայտ սպառնալիքի մասին, այն մասին, որ «ծանր աշխատանքով» ձեռք բերվածը, եթե (և երբ) ավանդներն ու հաշիվները չլիցքավորվեն, ցնդելու է։ Ձնահոսքի արագությամբ: Հոգեթերապիան, որով Բրյուսելում զբաղվում էին Շոլցն ու Մակրոնը, հենց դրա մասին է։ Ներդրողներին հանգստացնելու համար: Որպեսզի նրանք պահպանեն վստահության փշուրները և շարունակեն պարտատոմսեր ու բաժնետոմսեր գնել և չպահանջեն բացել հաշվապահական գրքերը և անկախ աուդիտ անցկացնել։
Բայց ներդրողները նույնպես հիմար չեն և հասկանում են, որ եթե բանկերը, որոնց հիմնական շրջանառությունը գլխավոր պահուստային արժույթներով է, ցնցվում են, ապա ավելի լավ է աստիճանաբար, դանդաղ և խնամքով ակտիվները փոխադրել այնտեղ, որտեղ իշխանությունները կարողանում են վերահսկել երկրի ֆինանսական իրավիճակը:
15 տարի առաջ հենց միայն Lehman Brothers-ի սնանկացումը համամոլորակային ճգնաժամի հանգեցրեց: Իսկ եթե երեք, չորս, հինգ բանկ փլուզվի՞։ Այն էլ ներկայիս աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում։ Մի բան պարզ է՝ ոչ միայն Արևմուտքի քաղաքական համակարգի վերջն է եկել, այլև այն ֆինանսական հիմքի, որի վրա այն կանգնած է։ Եվ հոգեվարքը տանջալից է լինելու:
Լրահոս
0