https://arm.sputniknews.ru/20230327/arcakhum-adrbejani-zu-n-pvordzel-e-arajkhaghacum-katarel-57281073.html
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել
Sputnik Արմենիա
ՊԲ զինծառայողները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T11:50+0400
2023-03-27T11:50+0400
2023-03-27T13:03+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
լեռնային ղարաբաղ
ստեփանակերտ
շուշի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336657_0:83:1600:983_1920x0_80_0_0_09454aaa18a61ddf80e90216df0dd5ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբն մարտի 25–ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:Ավելի ուշ հրապարակվեց ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը, որում ասվում էր` Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։ Նշվում էր նաև, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։Հետո հայտնի դարձավ, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն:
լեռնային ղարաբաղ
ստեփանակերտ
շուշի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336657_90:0:1510:1065_1920x0_80_0_0_320f97793b92e17463c74a2e8e049291.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, ստեփանակերտ, շուշի, ադրբեջան
արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, ստեփանակերտ, շուշի, ադրբեջան
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել
11:50 27.03.2023 (Թարմացված է: 13:03 27.03.2023) ՊԲ զինծառայողները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ,
հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբն մարտի 25–ին
հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ավելի ուշ հրապարակվեց ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը, որում
ասվում էր` Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։ Նշվում էր նաև, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Հետո հայտնի դարձավ, որ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն: