https://arm.sputniknews.ru/20230324/badasjanin-zhamanak-en-tvel-vorpeszi-shtki-iravitshaky-zhvoghvovurd-57157450.html
Բադասյանին ժամանակ են տվել, որպեսզի շտկի իրավիճակը. «Ժողովուրդ»
Բադասյանին ժամանակ են տվել, որպեսզի շտկի իրավիճակը. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Չի բացառվում, որ ՊԵԿ նախագահին էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն: 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T09:09+0400
2023-03-24T09:09+0400
2023-03-24T09:09+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուստամ բադասյան
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37130685_0:28:1601:928_1920x0_80_0_0_1182d6bbb8c6aa9d861d6b7b6de1f175.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր:Թերթը հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել և 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:«Ժողովրդի» տվյալներով` չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37130685_78:0:1499:1066_1920x0_80_0_0_a8609acca33a4396e3fd79622ab47b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան, հարցաքննություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան, հարցաքննություն
Բադասյանին ժամանակ են տվել, որպեսզի շտկի իրավիճակը. «Ժողովուրդ»
Չի բացառվում, որ ՊԵԿ նախագահին էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Այս տարվա հունվարի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր:
Թերթը հիշեցնում է, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք որոշ տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել և 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
«Ի դեպ, այս կոռուպցիոն սխեմայի բացահայտումն էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն է առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը, և առայժմ նրա հեռացման հարցը փակվել է, քանի որ նաև զեկուցվել է, որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ»,–գրում է թերթը:
«Ժողովրդի» տվյալներով` չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն: