https://arm.sputniknews.ru/20230323/ekhkhv-handznazhvoghvovn-adrbejanin-hvordvorel-e-anhapagh-katarel-mijazgajin-datarani-vorvoshumy-57113681.html
ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանի որոշումը
ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանի որոշումը
Sputnik Արմենիա
ԵԽԽՎ իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ։ 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T12:50+0400
2023-03-23T12:50+0400
2023-03-23T12:52+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
լաչինի միջանցք
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/1714/59/17145922_0:160:3075:1890_1920x0_80_0_0_543bf6a504dbafa639d2274a2f9582c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը` Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ը հանձնաժողովը հայտարարություն է տարածել:Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է` երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը:ԵԽԽՎ իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին:Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1714/59/17145922_172:0:2903:2048_1920x0_80_0_0_f53b4e132017165a2ea311f165e2ba00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, լաչինի միջանցք, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանի որոշումը
12:50 23.03.2023 (Թարմացված է: 12:52 23.03.2023) ԵԽԽՎ իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը` Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ը հանձնաժողովը հայտարարություն է տարածել:
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով։ Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև»,– ասված է հայտարարության մեջ։
Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է` երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը:
ԵԽԽՎ իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։