https://arm.sputniknews.ru/20230322/khaghaghutjan-pajmanagir-stvoragrely-khaghaghutjan-erashkhiq-che-qpakan-patgamavvor-57070480.html
Խաղաղության պայմանագիր ստորագրելը խաղաղության երաշխիք չէ. ՔՊ–ական պատգամավոր
Խաղաղության պայմանագիր ստորագրելը խաղաղության երաշխիք չէ. ՔՊ–ական պատգամավոր
Sputnik Արմենիա
Վիգեն Խաչատրյանը նշում է, որ խաղաղության պայմանագիրն այնպես են մշակում, որ պատերազմ սկսելու վտանգներ չպարունակի։ 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T14:03+0400
2023-03-22T14:03+0400
2023-03-22T14:06+0400
վիգեն խաչատրյան
հայաստան
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34640966_0:0:1600:901_1920x0_80_0_0_c861a8b7abc9261a8103117aa4367a12.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա երաշխիք չէ խաղաղության։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ընթացքին։Իշխանական պատգամավորը նշում է, որ չգիտի, թե պայմանագրի տեքստը ինչպիսին կլինի, սակայն վստահ է, որ այն չի խաթարի Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների շահերը։Իշխանության ներսում վստահություն չունեն, որ դրա ստորագրելուց հետո խաղաղություն կլինի, քանի որ, Խաչատրյանի խոսքով, գործ ունենք շատ նենգ, թշնամաբար տրամադրված հարևանի հետ:Միևնույն ժամանակ ՔՊ–ական պատգամավորը նշում է, որ իրենց թիմում հասկանում են՝ պատերազմի վտանգը կանխելու համար պետք է հավասարակշռված լինի ուժային բալանսը։ Հետևաբար իրենք աշխատում են այդ ուղղությամբ։Խաչատրյանը նաև նշում է, որ իշխող ուժը հայ ժողովրդից ոչինչ չի թաքցնում, ներկայացնում են այն լուծումները, որ ունեն և փորձում են ձևավորել համագործակցային լայն դաշտ, որպեսզի Հայաստանը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, հանկարծ մեկուսացման մեջ չհայտնվի։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34640966_177:0:1600:1067_1920x0_80_0_0_78a83671bd64c2df2fd0b8c33c462c62.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն խաչատրյան, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
վիգեն խաչատրյան, հայաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր
Խաղաղության պայմանագիր ստորագրելը խաղաղության երաշխիք չէ. ՔՊ–ական պատգամավոր
14:03 22.03.2023 (Թարմացված է: 14:06 22.03.2023) Վիգեն Խաչատրյանը նշում է, որ խաղաղության պայմանագիրն այնպես են մշակում, որ պատերազմ սկսելու վտանգներ չպարունակի։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա երաշխիք չէ խաղաղության։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ընթացքին։
Իշխանական պատգամավորը նշում է, որ չգիտի, թե պայմանագրի տեքստը ինչպիսին կլինի, սակայն վստահ է, որ այն չի խաթարի Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների շահերը։
«Երբ մենք հռչակեցինք խաղաղության դարաշրջանի հաստատում, ասացինք, որ դիմադրությունը մեծ է լինելու։ Եվ այնպես չէ, որ մենք ցանկացանք խաղաղություն, մյուսները համաձայնեցին: Ադրբեջանցիներին այդ խաղաղությունը ձեռք չի տալիս: Մենք հիմա խաղաղության պայմանագիրն այնպես ենք մշակում, որ իր մեջ չպարունակի պատերազմ սկսելու վտանգներ: Դրա համար է այդ տեքստը այդքան գնում–գալիս, անընդհատ խմբագրում ենք ու տեսնում ենք, որ Ադրբեջանը տալիս է ձևակերպումներ, որի իրականացումը կարող է լեգիտիմացնել ուժային գործոնը»,–ասաց Խաչատրյանը։
Իշխանության ներսում վստահություն չունեն, որ դրա ստորագրելուց հետո խաղաղություն կլինի, քանի որ, Խաչատրյանի խոսքով, գործ ունենք շատ նենգ, թշնամաբար տրամադրված հարևանի հետ:
Միևնույն ժամանակ ՔՊ–ական պատգամավորը նշում է, որ իրենց թիմում հասկանում են՝ պատերազմի վտանգը կանխելու համար պետք է հավասարակշռված լինի ուժային բալանսը։ Հետևաբար իրենք աշխատում են այդ ուղղությամբ։
Խաչատրյանը նաև նշում է, որ իշխող ուժը հայ ժողովրդից ոչինչ չի թաքցնում, ներկայացնում են այն լուծումները, որ ունեն և փորձում են ձևավորել համագործակցային լայն դաշտ, որպեսզի Հայաստանը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, հանկարծ մեկուսացման մեջ չհայտնվի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։