https://arm.sputniknews.ru/20230322/arajikajum-ka-nman-hnaravvorutjun-mirzvojany-lavrvovi-ev-bajramvovi-het-handipman-masin-57088641.html
Առաջիկայում կա նման հնարավորություն. Միրզոյանը` Լավրովի և Բայրամովի հետ հանդիպման մասին
Առաջիկայում կա նման հնարավորություն. Միրզոյանը` Լավրովի և Բայրամովի հետ հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այժմ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են հեռավար ռեժիմով, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսեն ֆիզիկական... 22.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-22T17:36+0400
2023-03-22T17:36+0400
2023-03-22T17:42+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41984520_0:0:2100:1182_1920x0_80_0_0_3d0dbcc904845eb754fe134b326e18d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է ՀՀ–ի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման թեման։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օրերս Մոսկվա կայացած այցին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։Ինչ վերաբերում է մոսկովյան կատարած այցը գնահատելուն, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ իր գնահատականը միանշանակ է` բավական անկեղծ և կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել իր և Լավրովի միջև, ինչպես նաև ընդլայնված կազմերով պատվիրակությունների միջև բանակցություններում։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին։Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան«Հանդիպումներում ներկայացրել ենք վերջին զարգացումները, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, այո՛, իհարկե, ակնկալում ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ նշված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանն էլ պետք է ապահովի անխափան երթևեկությունը, ուստի երկու երկրներն էլ անելիքներ ունեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ»,–ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել մարտի 20-ին։Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը հագեցած էր. Սերգեյ Լավրով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0c/41984520_144:0:2011:1400_1920x0_80_0_0_17bd572c66fff4040828c11d84d5f928.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
Առաջիկայում կա նման հնարավորություն. Միրզոյանը` Լավրովի և Բայրամովի հետ հանդիպման մասին
17:36 22.03.2023 (Թարմացված է: 17:42 22.03.2023) Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այժմ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են հեռավար ռեժիմով, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսեն ֆիզիկական հանդիպումները։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է ՀՀ–ի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման թեման։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օրերս Մոսկվա կայացած այցին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Բնականաբար, այս թեման քննարկվել է, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա։ 2022-ի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր նման եռակողմ հանդիպում, սակայն մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը, քանի որ Լաչինի միջանցքն ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից։ Բանակցություններն ընթանում են հեռավար տեսքով, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսեն ֆիզիկական հանդիպումներ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է մոսկովյան կատարած այցը գնահատելուն, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ իր գնահատականը միանշանակ է` բավական անկեղծ և կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել իր և Լավրովի միջև, ինչպես նաև ընդլայնված կազմերով պատվիրակությունների միջև բանակցություններում։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին։
«Հանդիպումներում ներկայացրել ենք վերջին զարգացումները, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, այո՛, իհարկե, ակնկալում ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ նշված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանն էլ պետք է ապահովի անխափան երթևեկությունը, ուստի երկու երկրներն էլ անելիքներ ունեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ»,–ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել մարտի 20-ին։