https://arm.sputniknews.ru/20230320/alen-simvonjany-hajvord-shabat-kmekni-germania-56989238.html
Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա
Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներին` զրուցելով ԵՄ նոր առաքելության մասին։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T19:04+0400
2023-03-20T19:04+0400
2023-03-20T19:14+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54972020_122:348:1401:1067_1920x0_80_0_0_2b1f755c7a59b96b439b4b4810b60396.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, Սիմոնյանն այդ մասին հայտնել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։Սիմոնյանը Գերմանիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար և համոզմունք է հայտնել, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում:Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետևանքները:Նա ընդգծել է, որ ակնկալում է գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը:Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54972020_177:0:1600:1067_1920x0_80_0_0_96fad647338e123df01d2a54ff160960.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան
հայաստան, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կմեկնի Գերմանիա
19:04 20.03.2023 (Թարմացված է: 19:14 20.03.2023) ԱԺ նախագահն Սիմոնյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի անդամներին` զրուցելով ԵՄ նոր առաքելության մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Ինչպես հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը, Սիմոնյանն այդ մասին հայտնել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Սիմոնյանը Գերմանիայի կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում նոր` ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար և համոզմունք է հայտնել, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում:
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, Լաչինի ճգնաժամի հետևանքները:
«2023-ի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,- նշել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ ակնկալում է գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում` ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը:
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։