00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Տիգրան Ավինյան
Վթարված ավտոմեքենաները 15 րոպեի ընթացքում պետք է հեռացվեն փողոցից․Ավինյան
14:05
3 ր
Նաիրի Սարգսյան
Կառավարության որևէ որոշման հիմքում չկա տրամաբանված և փաստարկված հիմնավորում․ Նաիրի Սարգսյան
14:09
7 ր
Անդրեյ Միսակյան
Մեր ամենամեծ պրոբլեմը արահետների բացակայությունն է.Միսակյան
14:18
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ. Ավանեսյան

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2023
Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավենսյանը հայտնեց, որ իր նախարար նշանակվելուց հետո ևս «Մեդլայնը» քովիդի կանխարգելման համար գումար է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Եթե նախաքննությունը հարմար գտնի «քովիդի գործով» հարցաքննել նաև նախարարներին, կհրավիրի և կհարցաքննի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարծում եմ` հարցաքննությունը «ինտերվյու» չէ, որ պատրաստ լինեմ կամ չլինեմ։ Անհրաժեշտության դեպքում միանշանակ պատրաստ եմ հարցաքննվել»,–ասաց նախարարը` հավելելով, որ ամենևին մտահոգություն, չունի, որ կարող է քրգործը հասնել նաև նախարարների մակարդակին։
Իր նախկին տեղակալ Սիմոնյանի (ավելի ուշ՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան -խմբ.) կալանավորման հետ կապված Ավանեսյանը կարծում է, որ փաստաբանները կդիմեն խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու համար, քանի որ վստահ է, որ Սիմոնյանը որևէ կերպ չի խոչընդոտի գործի արդար քննությանը։
Ինչ վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակ ևս վարակի կանխարգելման համար դուրս գրված գումարներին, նախարարը հայտնեց, որ Covid–ի ողջ ընթացքում ֆինանսական հատկացումներ եղել են Covid–ը սպասարկվող բոլոր բժշկական կենտրոններին։ 2021 թվականին ևս «Մեդլայնը» ընդգրկված եղել է բժշկական կենտրոնների ցանկում:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ. Հ.–ն։
Նշենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին «Մեդլայն Կլինիկ»–ի 8 աշխատակիցներ, որոնք մարտի 13–ին, ազատ արձակվեցին։
Նույն գործով մարտի 10–ին ձերբակալվել էին նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն և Երևանի փոխքաղաքապետ, նախկինում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն էր ներկայացվել 3 անձի նկատմամբ։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը մարտի 12–ին կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Լրահոս
0