https://arm.sputniknews.ru/20230316/baqun-lgh-zhvoghvovrdi-nkatmamb-ceghaspanutjan-nakhapatrastutjunner-e-tesnum-pashinjan-56804055.html
Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանը ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T11:17+0400
2023-03-16T11:17+0400
2023-03-16T11:24+0400
նիկոլ փաշինյան
դատարան
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
ցեղասպանություն
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759456_51:224:1550:1067_1920x0_80_0_0_afa43c117e83aabdb457afd475c37298.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ սա առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։Նա կարևոր և անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման, միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Ըստ վարչապետի` խոսքը ՄԱԿ–ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այդ մասով Փաշինյանը ԱԳ նախարարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։ՌԴ խաղաղապահների հարցում Արցախի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը միակարծիք են
լեռնային ղարաբաղ
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759456_126:0:1549:1067_1920x0_80_0_0_4d496ae34e2f6549001aa89a08f895e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դատարան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ցեղասպանություն, բաքու
նիկոլ փաշինյան, դատարան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ցեղասպանություն, բաքու
Բաքուն ԼՂ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
11:17 16.03.2023 (Թարմացված է: 11:24 16.03.2023) ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանը ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է նույնը մնալ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում>,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը
2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանըորոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժըԼաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Նա կարևոր և անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման, միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Ըստ վարչապետի` խոսքը ՄԱԿ–ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։
Այդ մասով Փաշինյանը ԱԳ նախարարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։