https://arm.sputniknews.ru/20230314/rejep-erdvoghany-10-tvokvosvov-het-e-mnum-zhvoghvovrdakan-dashinqi-arajnvordic-harcum-56712936.html
Ռեջեփ Էրդողանը 10 տոկոսով հետ է մնում «Ժողովրդական դաշինքի» առաջնորդից. հարցում
Ռեջեփ Էրդողանը 10 տոկոսով հետ է մնում «Ժողովրդական դաշինքի» առաջնորդից. հարցում
Sputnik Արմենիա
Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Էրդողանը առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T17:12+0400
2023-03-14T17:12+0400
2023-03-14T17:12+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56369086_0:105:1600:1005_1920x0_80_0_0_60a14b6123eaa41a54046b3586604210.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդականությամբ հետ է մնում ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը` հղում անելով մարտի 6-7-ը Alf Research ընկերության անցկացրած հարցմանը։Հարցումը ցույց է տվել, որ Քըլըչդարօղլուն առաջիկա ընտրություններում կարող է հավաքել ձայների 55,1 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 44,9 տոկոսը:Մարտի 10-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մայիսի 14-ը որպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների օր հաստատելուն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նշանակված Է մայիսի 28-ին։Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով։ Պետության ղեկավարի գլխավոր մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56369086_178:0:1583:1054_1920x0_80_0_0_7213370c985c1b22f759cebfdfb03dd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
Ռեջեփ Էրդողանը 10 տոկոսով հետ է մնում «Ժողովրդական դաշինքի» առաջնորդից. հարցում
Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Էրդողանը առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդականությամբ հետ է մնում ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։ Տեղեկությունը հայտնում է
Daily Mail-ը` հղում անելով մարտի 6-7-ը Alf Research ընկերության անցկացրած հարցմանը։
Հարցումը ցույց է տվել, որ Քըլըչդարօղլուն առաջիկա ընտրություններում կարող է հավաքել ձայների 55,1 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 44,9 տոկոսը:
DM-ն թուրք առաջնորդի հեղինակության նվազման պատճառ է համարում տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած ավերիչ երկրաշարժը։ Պարբերականը նշում է, որ մայիսյան ընտրությունները կորոշեն ոչ միայն այն, թե ով կգլխավորի Թուրքիան, այլև այն, թե ուր կշարժվի դրա տնտեսությունը, ինչպես կզարգանա ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև արդյոք Ֆինլանդիան և Շվեդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ:
Մարտի 10-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել մայիսի 14-ը որպես նախագահական և խորհրդարանական ընտրությունների օր հաստատելուն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նշանակված Է մայիսի 28-ին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով։ Պետության ղեկավարի գլխավոր մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։