https://arm.sputniknews.ru/20230314/pashinjany-urakh-e-vor-papikjany-bnakaran-e-gnel-varchapetn-andradardzav-kvorupciaji-harcin--56684505.html
Փաշինյանը ուրախ է, որ Պապիկյանը բնակարան է գնել. վարչապետն անդրադարձավ կոռուպցիայի հարցին
Փաշինյանը ուրախ է, որ Պապիկյանը բնակարան է գնել. վարչապետն անդրադարձավ կոռուպցիայի հարցին
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` Սուրեն Պապիկյանը և մյուս պաշտոնյաները մինչև մայիս պետք է ներկայացնեն եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր, որը կարող են քննել և՛... 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T14:15+0400
2023-03-14T14:15+0400
2023-03-14T14:15+0400
բնակարան
շենք
հիփոթեքային վարկ
նիկոլ փաշինյան
կոռուպցիա
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37826404_0:53:1024:629_1920x0_80_0_0_7dec4842c90de1e17738bd1535870232.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Hetq.am–ի լրագրող Տիրան Մուրադյանի հարցին։Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցում հոդված էր հրապարակվել, որ Պապիկյանը Երևանում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։Լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք իրավապահներին չի հետաքրքրում այդ թեման, որպեսզի քննություն սկսեն, և այդ ֆոնին ի՞նչ հետևություն անի հանրությունը։Նա հավելեց, որ 2018 թվականից մինչև այսօր 25.000 մարդ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ նորակառույց բնակարան է գնել։ Այնուհետև նա հարց ուղղեց լրագրողներին, թե նրանցից քանիսն են այդ եղանակով բնակարան ձեռք բերել և հարցրեց՝ արդյոք կոռուպցիայով են զբաղվում։Փաշինյանը լրագրողին հորդորեց որևէ բանկի առաջարկել 300.000 դոլարով այդ թաղամասում բնակարան գնել և կարողանալ վաճառել 400.000 դոլարով և ունենալ 100.000 դոլար շահույթ, եթե իհարկե, դա հնարավոր է։Ինչ վերաբերվում է այն դիտարկմանը, թե իրավապահ համակարգը չի արձագանքել այդ հրապարակմանը, Փաշինյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է իրավապահ համակարգին առաջարկի այս կամ այն հոդվածն ուսումնասկիրել ։ Հետո հավելեց, որ եթե դա լրատվամիջոցին այդքան պետք է, ապա կհրահանգի։ ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին«Ստուգեք բոլոր հոդվածները»,–ասաց նա ու հավելեց, որ ինքը գիտի, որ չկա հրապարակում, որը չի ուսումնասիրվել։Փաշինյանը նշեց, որ ինքն էլ կուզեր օգտվել այդ ծրագրից և բնակարան ձեռք բերել, միայն թե «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող բնակարանը վաճառել չի ստացվում։Մեկ այլ լրագրող էլ որպես հարցի շարունակություն նշեց, որ այդ նույն թաղամասում թանկարժեք բնակարաններ են ձեռք բերել նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը , ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Արդյոք Փաշինյանն այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։Վարչապետն նշեց, որ ամեն քայլափոխին էլ կարող է կոռուպցիոն ռիսկ լինել։Փաշինյանն ընդգծեց, եթե միայն ՔՊ–ականները լինեին, ինքը կհասկանար կոռուպցիայի մեղադրանքները։ Նա դիմեց լրագրողներին և հորդորեց ասել մի շենք, որը կոռուպցիայի հետ կապ չունի, որպեսզի ինքն էլ մոտ ապագայում այդ շենքից բնակարան ձեռք բերի, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37826404_22:0:991:727_1920x0_80_0_0_286cc6f7b493daa1dcbfe91320785bcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բնակարան, շենք, հիփոթեքային վարկ, նիկոլ փաշինյան, կոռուպցիա, սուրեն պապիկյան
բնակարան, շենք, հիփոթեքային վարկ, նիկոլ փաշինյան, կոռուպցիա, սուրեն պապիկյան
Փաշինյանը ուրախ է, որ Պապիկյանը բնակարան է գնել. վարչապետն անդրադարձավ կոռուպցիայի հարցին
Փաշինյանի խոսքով` Սուրեն Պապիկյանը և մյուս պաշտոնյաները մինչև մայիս պետք է ներկայացնեն եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր, որը կարող են քննել և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և՛ լրագրողները։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Hetq.am–ի լրագրող Տիրան Մուրադյանի հարցին։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցում հոդված էր հրապարակվել, որ Պապիկյանը Երևանում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։
Լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք իրավապահներին չի հետաքրքրում այդ թեման, որպեսզի քննություն սկսեն, և այդ ֆոնին ի՞նչ հետևություն անի հանրությունը։
«Շատ լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է։ Իր եկամուտների մասին մայիսին հայտարարագիր կներկայացնի, և բոլորդ հնարավորություն կունենաք դիտարկումներ անել»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ 2018 թվականից մինչև այսօր 25.000 մարդ օգտվելով եկամտային հարկի վերադարձի ծրագրից՝ նորակառույց բնակարան է գնել։ Այնուհետև նա հարց ուղղեց լրագրողներին, թե նրանցից քանիսն են այդ եղանակով բնակարան ձեռք բերել և հարցրեց՝ արդյոք կոռուպցիայով են զբաղվում։
Փաշինյանը լրագրողին հորդորեց որևէ բանկի առաջարկել 300.000 դոլարով այդ թաղամասում բնակարան գնել և կարողանալ վաճառել 400.000 դոլարով և ունենալ 100.000 դոլար շահույթ, եթե իհարկե, դա հնարավոր է։
Ինչ վերաբերվում է այն դիտարկմանը, թե իրավապահ համակարգը չի արձագանքել այդ հրապարակմանը, Փաշինյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է իրավապահ համակարգին առաջարկի այս կամ այն հոդվածն ուսումնասկիրել ։ Հետո հավելեց, որ եթե դա լրատվամիջոցին այդքան պետք է, ապա կհրահանգի։
«Ստուգեք բոլոր հոդվածները»,–ասաց նա ու հավելեց, որ ինքը գիտի, որ չկա հրապարակում, որը չի ուսումնասիրվել։
Փաշինյանը նշեց, որ ինքն էլ կուզեր օգտվել այդ ծրագրից և բնակարան ձեռք բերել, միայն թե «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող բնակարանը վաճառել չի ստացվում։
Մեկ այլ լրագրող էլ որպես հարցի շարունակություն նշեց, որ այդ նույն թաղամասում թանկարժեք բնակարաններ են ձեռք բերել նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը , ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Արդյոք Փաշինյանն այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։
Վարչապետն նշեց, որ ամեն քայլափոխին էլ կարող է կոռուպցիոն ռիսկ լինել։
«Դուք ասում եք Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը... Ես ասում եմ՝ ևս 25176 մարդ։ Այդ գումարից 35 միլիարդը կառավարությունն է տվել։ Այսինքն, այդ 25000 մարդու հիփոթեքային վարկից մի զգալի գումար կառավարությունն է տրամադրել »,–ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, եթե միայն ՔՊ–ականները լինեին, ինքը կհասկանար կոռուպցիայի մեղադրանքները։ Նա դիմեց լրագրողներին և հորդորեց ասել մի շենք, որը կոռուպցիայի հետ կապ չունի, որպեսզի ինքն էլ մոտ ապագայում այդ շենքից բնակարան ձեռք բերի, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան։