https://arm.sputniknews.ru/20230314/irani-ogtin-lrtesutjan-kaskatsanqvov-adrbejanum-dzerbakalel-en-evs-32-mardu-56709025.html
Իրանի օգտին լրտեսության կասկածանքով Ադրբեջանում ձերբակալել են ևս 32 մարդու
Իրանի օգտին լրտեսության կասկածանքով Ադրբեջանում ձերբակալել են ևս 32 մարդու
Sputnik Արմենիա
Երեկադրբեջանական իշխանությունը հայտնել էր նույն մեղադրանքով 16 մարդու ձերբակալության մասին։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T16:17+0400
2023-03-14T16:17+0400
2023-03-14T16:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
լրտես
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0d/23714217_20:0:982:541_1920x0_80_0_0_0d4fafb423724caaa8270b2c40bee75f.jpg
ԵՐԵՎԱՆ,14 մարտի – Sputnik. Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ևս 32 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:Երեկ ադրբեջանական իշխանությունը հայտնել էր նույն մեղադրանքով 16 մարդու ձերբակալության մասին։Գերատեսչությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են։Այս տարվա հունվարի վերջին Ադրբեջանի ՆԳՆ-ից SalamNews լրատվական գործակալությանն ու Բաքվի Interaz հեռուստաալիքին հայտնել էին, որ հատուկ գործողություն են սկսել իրանական գործակալական ցանցի դեմ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր 7 մարդ։Բաքվի իշխանությունները ձերբակալել են «իրանական լրտեսական ցանցի» ևս մի քանի անդամի Մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր ևս 39 մարդու ձերբակալության մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել Իրանի օգտին դիվերսիոն գործունեություն ծավալելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/0d/23714217_140:0:861:541_1920x0_80_0_0_a09b1424a262115b3cf0eb43ddcdc6eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, լրտես, ձերբակալություն
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, լրտես, ձերբակալություն
Իրանի օգտին լրտեսության կասկածանքով Ադրբեջանում ձերբակալել են ևս 32 մարդու
16:17 14.03.2023 (Թարմացված է: 16:25 14.03.2023) Երեկադրբեջանական իշխանությունը հայտնել էր նույն մեղադրանքով 16 մարդու ձերբակալության մասին։
ԵՐԵՎԱՆ,14 մարտի – Sputnik. Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ևս 32 մարդ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Երեկ ադրբեջանական իշխանությունը հայտնել էր նույն մեղադրանքով
16 մարդու ձերբակալության մասին։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում Ադրբեջանում հայտնաբերվել և ձերբակալվել է 32 մարդ, որոնք կրոնի քողի տակ դիվերսիա և դիվերսիոն գործունեություն են իրականացրել։ Նրանք հայտարարում էին «Կերիմե» պետության ստեղծման մասին, Ադրբեջանի Հանրապետության գոյություն ունեցող սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու բաց կոչեր էին անում։ Պարզվել է, որ կրոնական ծայրահեղականության քարոզչության և այլ դիվերսիոն գործունեության ֆինանսավորման վրա նրանք Իրանից ստացված խոշոր գումար են ծախսել», - նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են։
Այս տարվա հունվարի վերջին Ադրբեջանի ՆԳՆ-ից SalamNews լրատվական գործակալությանն ու Բաքվի Interaz հեռուստաալիքին հայտնել էին, որ հատուկ գործողություն են սկսել իրանական գործակալական ցանցի դեմ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր 7 մարդ։
Մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր ևս 39 մարդու ձերբակալության մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել Իրանի օգտին դիվերսիոն գործունեություն ծավալելու համար։