https://arm.sputniknews.ru/20230314/-erevanum-shkvodan-bazalte-sandughqnerin-ev-henapatin-varvordy-teghum-mahacel-e-56660178.html
Երևանում «Շկոդան» բախվել է բազալտե սանդուղքներին և հենապատին. վարորդը տեղում մահացել է
Երևանում «Շկոդան» բախվել է բազալտե սանդուղքներին և հենապատին. վարորդը տեղում մահացել է
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 14.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-14T09:45+0400
2023-03-14T09:45+0400
2023-03-14T09:51+0400
ավտովթար
մահ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa72ac8113436113b1f7d12cdd5b85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Նախնական տեղեկություններով՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_88:0:1512:1068_1920x0_80_0_0_42754e0490b72a3c1d7a5730bf746e9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, մահ, երևան
Երևանում «Շկոդան» բախվել է բազալտե սանդուղքներին և հենապատին. վարորդը տեղում մահացել է
09:45 14.03.2023 (Թարմացված է: 09:51 14.03.2023) Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նախնական տեղեկություններով՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։