Առաջիկա օրերին զգալի կտաքանա. եղանակի տեսություն
© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-11-ը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 13-14-ը սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում մարտի 10–ի գիշերը եղել է 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։