ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանի անվտանգային հարցերը քննարկել է ԱՄԷ–ի պետնախարարի հետ
15:19 09.03.2023 (Թարմացված է: 15:35 09.03.2023)
© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարին
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Այս մասին Կահիերում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարին
© Photo : official site of MFA of RA
ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել միջանցքն առանց նախապայմանների ապաշրջափակելու անհրաժեշտությունը:
Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշման կյանքի կոչումը:
Ինչ է որոշել ՄԱԿ–ի միջազգային դատարանը
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2 ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
ՀՀ–ն պահանջել էր նաև Ադրբեջանին պարտավորեցնել անհապաղ լիովին վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը նշեց՝ բավարար փաստարկներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում գազի մատակարարումը։
Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին` դրանք համարելով անթույլատրելի։ Նա հույս է հայտնել, որ արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։
© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարին
© Photo : official site of MFA of RA
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթերի արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Նրան ուղեկցում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։