https://arm.sputniknews.ru/20230303/datarann-ir-vorvoshman-mej-hstak-ogtagvortsel-e-lernajin-gharabagh-ezrujty-papikjany-eahk-um-56225315.html
Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը․ Պապիկյանը՝ ԵԱՀԿ-ում
Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը․ Պապիկյանը՝ ԵԱՀԿ-ում
Sputnik Արմենիա
Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ-ում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության... 03.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-03T18:02+0400
2023-03-03T18:02+0400
2023-03-03T18:14+0400
լաչինի միջանցք
ադրբեջան
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
դատարան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48269895_0:266:1600:1166_1920x0_80_0_0_af7cc7ef7420fe8c55d03eaeb2e16c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ բերված «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ։Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ-ից։Պապիկյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք:Պապիկյանը հիշեցրել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։Հիշեցնենք՝ 2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48269895_0:0:1600:1200_1920x0_80_0_0_030b7eb2f07ef9fa0c3fd42c4f649e24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան, արցախ, լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան, արցախ, լեռնային ղարաբաղ
Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը․ Պապիկյանը՝ ԵԱՀԿ-ում
18:02 03.03.2023 (Թարմացված է: 18:14 03.03.2023) Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ-ում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ բերված «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ։
«Պապիկյանը հատուկ նշել է, որ, ի հեճուկս Ադրբեջանի շարունակական պնդումներին, դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Դատարանը իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր՝ անկախ ժողովրդի բնակության տարածքի քաղաքական կարգավիճակից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:
Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք:
Պապիկյանը հիշեցրել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։
Հիշեցնենք՝ 2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։