https://arm.sputniknews.ru/20230302/hajastanum-karvogh-e-bdkhi-vorvoshumnery-qnnvogh-marmin-steghtsvel-grigvor-minasjan-56141327.html
Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան
Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան
Sputnik Արմենիա
Ըստ արդարադատության նախարարի՝ որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով , որ դատավորների դեմ կայացրած ակտերն արդարատության նախարության որոշումն է։ 02.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-02T13:01+0400
2023-03-02T13:01+0400
2023-03-02T13:04+0400
գրիգոր մինասյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր
դատարան
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317056_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf97f0825022e0f6a014d758b37e72db.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իրենց դեմ կայացրած ակտերը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունըՆախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից ու հավելեց, որ այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում։Գրիգոր Մինասյանը լրագրողներին բացատրեց, թե ինչ կարգով է արդարադատության նախարարությունը հարուցում վարույթներ։Նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ։«Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։«Խիղճս մաքուր եմ հեռանում». ԲԴԽ–ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններըԻսկ այն, որ դատավորը դժգոհ են լինում իրենց դեմ կայացված որոշումից, Մինասյանը նորմալ համարեց, քանի որ, ըստ նրա, եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, պետք է դժգոհ լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317056_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3ec8027d8db7b06d920199a18fa1c86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգոր մինասյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, դատարան, հհ արդարադատության նախարարություն
գրիգոր մինասյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, դատարան, հհ արդարադատության նախարարություն
Հայաստանում կարող է ԲԴԽ–ի որոշումները քննող մարմին ստեղծվել. Գրիգոր Մինասյան
13:01 02.03.2023 (Թարմացված է: 13:04 02.03.2023) Ըստ արդարադատության նախարարի՝ որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով , որ դատավորների դեմ կայացրած ակտերն արդարատության նախարության որոշումն է։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանում կարող է ստեղծվել մի մարմին, որտեղ դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ–ի` իրենց դեմ կայացրած ակտերը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նախարարը մանրամասնեց, որ նման մարմին ստեղծելու առաջարկ ստացել են միջազգային գործընկերներից ու հավելեց, որ այն կարող է փարատել հանրության մտահոգությունները, թե արդարադատության նախարարությունը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հատուկ նպատակներով է հարուցում։
Գրիգոր Մինասյանը լրագրողներին բացատրեց, թե ինչ կարգով է արդարադատության նախարարությունը հարուցում վարույթներ։
«Արդարադատության նախարարությունը ստանում է դիմում կամ ինքնուրույն հայտանաբերում է որևէ խախտում, այնուհետև դատավորին հնարավորություն է տալիս իր կարծիքը արտահայտել: Եթե խախտումը էական է լինում` միջնորդություն ենք ներկայացնում ու գնում ԲԴԽ»,-ասաց նա։
Նախարարը վստահեցրեց, որ այս հարցում որոշողը նախարարությունը չէ։
«Որոշ փաստաբաններ մանիպուլացնում են` ասելով, որ որոշողը արդարադատության նախարությունն է։ Որոշումը կայացնում է ԲԴԽ–ն, որտեղ կա մեղադրող կողմ` ԱՆ–ն, և պաշտպանվող կողմ` դատավոր»,– ասաց նախարարը։
Իսկ այն, որ դատավորը դժգոհ են լինում իրենց դեմ կայացված որոշումից, Մինասյանը նորմալ համարեց, քանի որ, ըստ նրա, եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության, պետք է դժգոհ լինի։