https://arm.sputniknews.ru/20230301/inchpisin-klini-ajs-tarva-mart-amisy-hajastanum-kankhatesum-56075154.html
Ինչպիսին կլինի այս տարվա մարտ ամիսը Հայաստանում. կանխատեսում
Ինչպիսին կլինի այս տարվա մարտ ամիսը Հայաստանում. կանխատեսում
Sputnik Արմենիա
Փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°–ով: 01.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-01T11:17+0400
2023-03-01T11:17+0400
2023-03-01T11:22+0400
հայաստան
եղանակ
եղանակը հայաստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/43/11054352_0:79:1498:922_1920x0_80_0_0_0364a70b9a219fd47d64c9fbc2b17258.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այս տարվա մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,– ասված է հաղորդագրությունում։Նշենք, որ փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°–ով: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°:Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված` մարտին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28–ից -34°, նախալեռներում` -24–ից -30°, հովտային շրջաններում` -13–ից -17°, Արարատյան դաշտում` -17–ից -25°:Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, մարտի առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվել են 1970 (27°) և 2001 թվականներին (24.8°):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/43/11054352_83:0:1416:1000_1920x0_80_0_0_c09b3a4bfe960106df97f67ab051a416.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում
հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում
Ինչպիսին կլինի այս տարվա մարտ ամիսը Հայաստանում. կանխատեսում
11:17 01.03.2023 (Թարմացված է: 11:22 01.03.2023) Փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°–ով:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այս տարվա մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°–ով: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված` մարտին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28–ից -34°, նախալեռներում` -24–ից -30°, հովտային շրջաններում` -13–ից -17°, Արարատյան դաշտում` -17–ից -25°:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, մարտի առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվել են 1970 (27°) և 2001 թվականներին (24.8°):