00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարնան ուշագրավ ակնթարթները. ֆուտբոլային դիվանագիտությունից մինչև երրորդ նախագահի գիրքը

Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ էր նկատել գրողներից մեկը. «Գարունը միշտ մեծ սպասումների ժամանակաշրջան է, և միայն ամռան սկզբին ես հասկանում, թե որքան խաբուսիկ էին այդ սպասումները։ Եվ այնուամենայնիվ, գոնե մինչև մայիսի վերջը կարող ես դյուրահավատ ու հիմար ձևանալ և հույսեր փայփայել»։
Անդրադառնանք սկսվող գարնան ուշագրավ պահերին։ Առաջին հայացքից բավական համարձակ է թվում հայոց խորհրդարանի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ մենք հիմա մոտ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մանավանդ եթե հիշենք, որ երկու երկրների մերձեցման փորձը 10 տարի առաջ որևէ արդյունք չտվեց, և այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» փաստորեն տապալվեց։ Սակայն դժվար է հերքել, որ բացվող գարունն իրոք բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի կողմերը սկսեն այդ դիվանագիտության երկրորդ խաղակեսը։
Գարնան ուշագրավ ակնթարթները. ֆուտբոլային դիվանագիտությունից մինչեւ երրորդ նախագահի գիրքը
Տեսե′ք։ Նախ, գործընթացն արդեն ընթանում է՝ պարբերաբար հանդիպում են երկու երկրների ներկայացուցիչները։ Ու նաև կրկին առկա է ֆուտբոլի գործոնը՝ ապրիլի 25-ին Եվրոպայի հաջորդ տարվա առաջնության նախնական փուլում Երևանում հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի հավաքականները։ Ավելի քան տասը տարի առաջ մենք երկու խաղում էլ պարտվեցինք 0։2 հաշվով։ Փորձենք հիմա հաղթել՝ ո′վ գիտի, միգուցե ֆուտբոլային դիվանագիտությունն էլ ավելի հաջող ավարտ ունենա։
Գարնան երկրորդ ակնկալվող իրադարձությունը կապված է օմբուդսմանի հետ։ Անցավ օրենքով նախատեսված մեկ ամիսը՝ մարդու իրավունքների պաշտպանի ոչ մի թեկնածու չկա։ Անցավ լրացուցիչ 10 օրը՝ էլի չկա։ Երկրորդ, երրորդ տասնօրյակը՝ չկա ու չկա։ Գիտե՞ք, թե ում է այս անվերջ ձգձգումն ամենից շատ ձեռնտու։ Երկրի նախագահին։ Ինչպե՞ս թե ինչու։ Կարդացեք Սահմանադրությունը՝ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում սահմանված կարգով մարդու իրավունքների նոր պաշտպան չի ընտրում, Հանրապետության նախագահը նշանակում է օմբուդսմանի ժամանակավոր պաշտոնակատար։
«Համբուրիր ինձ կրքոտ». 20-րդ դարի ամենահայտնի երգը հնչում է ու հնչում…
Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կարևոր իրադարձություն է գրեթե բոլոր լիազորություններից զրկված նախագահի համար, որն, ինչպես արդարացիորեն նշում են մեկնաբանները, անգլիական թագուհու, կներե′ք, արդեն անգլիական թագավորի կարգավիճակ ունի։ Եվ ուրեմն, երկու թագավոներին այս գարնան վերջում շատ կարևոր իրադարձություններ են սպասում։ Մեծ Բրիտանիայում տեղի կունենա Չարլզ Երրորդի թագադրման հանդիսավոր արարողությունը, իսկ Հայաստանում նախագահն, ըստ երևույթին, կնշանակի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար։
Գարնան երրորդ ակնթարթը։ Հանրապետականները պնդում են, թե մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրքի շնորհանդեսը։ Համաձայնե′ք, աշխարհում այնքան էլ շատ չեն այն պետությունները, որոնց բոլոր նախկին նախագահները գրքի հեղինակ են։ Էլ չեմ ասում, որ մեր գործող վարչապետն էլ է ժամանակին գիրք գրել։ Ճիշտն ասած, շատ դժվար է հասկանալ, թե ինչպես են վաճառվում մեր նախկին և ներկա ղեկավարների գրքերը։ Մի տեղ կարդացի, որ հայաստանցի հեղինակը սովորաբար մեկ տարում 200 օրինակ էլ չի կարողանում իրացնել։ Այնինչ, Բարաք Օբամայի վերջին գիրքը 2020 թվականին բեսթսելեր էր դարձել՝ վաճառվել էր ավելի քան երկուսուկես միլիոն օրինակ։ Բայց դե կնոջը չի հասնի՝ Միշել Օբամայի 5 տարի առաջ հրատարակված հուշերից վաճառվել է գրեթե երեքուկես միլիոն օրինակ։
Եվ գարնանային չորրորդ իրադարձությունը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի Երևանի ավագանու, ուրեմն նաև քաղաքապետի ընտրությունների հետ։
Շատ ճիշտ եք՝ այդ իրադարձությունը աշնանն է լինելու, բայց մենք հո գիտենք, որ ոչ պաշտոնական ընտրարշավը մի կես տարի առաջ է սկսվում։ Եթե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե մայրաքաղաքի տարբեր շրջաններում երևացել են իշխանական թեկնածուի նկարները, կարող ենք եզրակացնել, որ քարոզարշավն արդեն սկսվել է, մանավանդ, որ ըստ ընդդիմադիրների, այդ թեկնածուն հանդիպումներ է ունենում տարբեր կոլեկտիվներում և մասնակցում է այն միջոցառումներին, որոնց նախկինում սովորաբար ներկա էին լինում գործող քաղաքապետները։
Թութանհամոնի ոսկե սարկոֆագներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Թութանհամոնի անեծքը. միֆ և իրականություն
Ընդդիմության քննադատությունը, սակայն, դժվար է հասկանալ։ Դուք էլ տվեք ձեր թեկնածուի անունը, և թող նա էլ հենց հիմիկվանից սկսի հանդիպել երևանցիների հետ։ Այլապես բավական անհասկանալի, նույնիսկ տարօրինակ պատկեր է ստացվում։ Մինչև այժմ քաղաքապետի աթոռի համար պայքարելու ցանկություն են հայտնել երկու հոգի՝ իշխանությունից Տիգրան Ավինյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածու Նատալյա Ռոտենբերգը։ Է, եթե ընդդիմությունը իշխանության ներկայացուցչին, բնականաբար, ձայն չի տալու, բա ո՞ւմ է ընտրելու՝ պարոն Արզաքանցյանի տիկնո՞ջը։
Լրահոս
0