00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թութանհամոնի անեծքը. միֆ և իրականություն

© AP Photo / Amr NabilԹութանհամոնի ոսկե սարկոֆագներից մեկը
Թութանհամոնի ոսկե սարկոֆագներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Թութանհամոնի ոսկե սարկոֆագներից մեկը
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ մենք անհարկի պաթոսով ասում ենք մեկի մասին՝ նրա անունը հավերժ կմնա պատմության մեջ, լավ էլ գիտենք, որ կան բազմաթիվ արժանավոր մարդիկ, որոնց արածը այս կամ այն պատճառով մոռացության է տրվել, այնինչ հիշվում են նրանց անունները, ովքեր մի առանձնապես բան էլ չեն արել։
Կարող եմ մի 1000 օրինակ բերել մեր հայկական իրականությունից, բայց հրաշալի գիտակցում եմ, որ դա մեկնաբանությունների տուրուդմփոցով է ավարտվելու։ Ուստի թույլ տվեք եգիպտական փարավոններին անդրադառնալ։ Մանավանդ որ շատ կոնկրետ առիթ կա. ուղիղ 100 տարի առաջ՝ 1923 թվականի փետրվարին, հայտնաբերվեց ամենահայտնի փարավոններից մեկի մումիան։ Այո՛, խոսքը Թութանհամոնի մասին է, որի անունը երևի նույնիսկ երրորդ դասարանցիները գիտեն։ Իսկ հոր մասին լսե՞լ եք։
Կներե՛ք, բայց խիստ կասկածում եմ, որ հայաստանցիների մեծ մասը շատ բան գիտի Ամենհոտեպ Չորրորդի մասին։ Միգուցե միայն այն, որ նա գեղեցկուհի Նեֆերտիտիի ամուսինն էր։ Այնինչ այդ փարավոնը համարձակ բարեփոխիչ էր։ Նա վերացրեց բազմաստվածությունը և ստիպեց հպատակներին աղոթել միայն արևի սկավառակը խորհրդանշող Ատոն աստծուն, սեփական անունն էլ փոխեց, դարձրեց Էհնատոն, այսինքն` Ատոն աստծո հավատարիմ ծառա։
Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ հարված էր տասնյակհազարավոր քրմերի համար, որոնք հսկայական եկամուտներ էին ստանում՝ շքեղ շինություններում փառաբանելով Անուբիսին, Օսիրիսին, Ռային և 25 այլ աստվածների, ըմբոշխնում ճոխ նվիրատվություններն ու զոհաբերությունները։ Եվ ամենևին զարմանալի չէ, որ Ամենհոտեպի մահից անմիջապես հետո նրանք վերականգնեցին հին կրոնական դրվածքն ու ավանդույթները։
10 տարեկանում հորը փոխարինեց Թութանհամոնը, որը մահացավ 19 տարեկանում։ Ասում են՝ քրմերը սպանեցին։ Ախր ինչո՞ւ պիտի սպանեին, հակադարձում են ընդդիմախոսները, քրմերի համար ամենալավ տարբերակն էր՝ հիվանդոտ ու անփորձ պատանի, որը ոչինչ չէր որոշում և հանգիստ թույլ էր տալիս ամեն ինչ անել իր թիկունքում։ Այդպես էլ մահացավ՝ երեխա չթողնելով ու դրանով իսկ վերջ դնելով գերդաստանին։ Իսկ մարդկությունը մինչև հիմա խոսում է Թութանհամոնի անեծքի մասին։
Թութանհամոնի անեծքը. միֆ եւ իրականություն
Ուղիղ 100 տարի առաջ բրիտանացի գիտնական Հովարդ Քարթերը քանդեց Թութանհամոնի դամբարանի պատը և հայտնաբերեց փարավոնի մումիան, որի դեմքը ծածկված էր ոսկե դիմակով։ Դիմակ, որը Մոնա Լիզայի և Միլոսյան Վեներայի հետ համահավասար համաշխարհային մշակույթի իրեղեն խորհրդանիշներից մեկն է։ Այս իրադարձությունը մի հրաշք էր, որովհետև դեռ այն ժամանակ գիտնականների ընդհանուր կարծիքն այն էր, որ Թագավորների հովիտը, որտեղ հանգչում են Եգիպտոսի 50-ից ավելի փարավոնների աճյունները, մանրակրկիտ ուսումնասիրվել է մինչև վերջին սանտիմետրը, անխտիր բոլոր դամբարանները թալանվել են, այն էլ մի քանի անգամ, և նոր բան գտնել այնտեղ պարզապես անհնար է։ Այնինչ Քարթերը հայտնաբերեց մոտ 3,5 հազար առարկա, և միայն ոսկյա իրերի քաշն ավելի քան 100 կիլոգրամ էր կազմում։
Բայց հանրության ուշադրությունը սևեռված էր Թութանհամոնի դամբարանի պատին, որի վրա փորագրված էր. «Մահը շատ արագ կհասնի նրան, ով կհամարձակվի խաթարել կյանքից հեռացած տիրակալի անդորրը»։ Ընդամենը մեկուկես ամիս անց՝ 1923 թվականի գարնանը, մահացավ Քարթերի արշավախումբը ֆինանսավորող լորդ Կարնարվոնը։ Հաջորդ 10 տարիների ընթացքում կյանքից հեռացան արշավախմբի 12 անդամները կամ նրանց հարազատները։ Իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին այնքան սարսափած էր, որ հրամայեց իր նստավայրից հանել այնտեղ պահվող մումիան։
Կրակի վրա յուղ լցրեց անգլիացի հայտնի գրող Արթուր Կոնան Դոյլը, որը ենթադրություն արեց՝ միգուցե հազարամյակներ առաջ քրմերը թունավոր նյութեր կամ մանրէներ են տեղադրել դամբարանի ներսում, որոնք ակտիվացել են, երբ սենյակը բացվել է։ Լուրջ գիտնականները հեգնական ժպիտով են ընդունում նման վարկածները։
Այսպես է անցնում կյանքը երկրային. քաղաքական լիդերների անկանխատեսելի ճակատագիրը
Իհարկե, մենք՝ հայերս, մանավանդ վերջին տարիներին գերիրատես ենք դարձել և այլևս ոչ մի բանի չենք հավատում։ Բայց այնուամենայնիվ ներկայացնեմ ևս մեկ դրվագ։ 1941 թվականին Էրմիտաժի արշավախմբի անդամները ժամանեցին Սամարղանդ, որպեսզի բացեն և ուսումնասիրեն Թամերլանի կամ, ինչպես մենք ենք ասում, Լենկթեմուրի դագաղը Գուր-Էմիրի դամբարանում։ Թանգարանի տնօրեն Մասուդ Ալաևը Լենինգրադից ժամանածներին տեղեկացրեց տարածված առասպելի մասին՝ նա, ով կխանգարի ահեղ նվաճողի հավերժական հանգիստը, կարթնացնի դևերին, որոնք մահաբեր պատերազմ կբերեն նրա իսկ երկրին։ Արշավախմբի ղեկավարը НКВД-ի (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) միջոցով այս մասին տեղեկացրեց Իոսիֆ Ստալինին, որը շատ հակիրճ պատասխանեց. «Հեքիաթներին մի՛ հավատացեք»։ Եվ 1941 թվականի հունիսի 21-ին հնագետները բացեցին Լենկթեմուրի դագաղը։ Նույն օրվա գիշերը գերմանացիները հարձակվեցին Խորհրդային Միության վրա։
«Քրիստոսն ու աշակերտները». Հովհաննես Այվազովսկի - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2023
Այվազովսկին գիտե՞ր, որ ուկրաինացի է. ամերիկյան թանգարանը փոխում է ազգությունները
Օդապարիկի անսահման հնարավորությունները. լրտեսելուց մինչև տիեզերական թռիչք
Լրահոս
0