https://arm.sputniknews.ru/20230220/ajdeqs-2023-pashtpanakan-tekhnvolvogianeri-cucahandesin-hh-ic-18-ynkerutjun-e-nerkajacvats-55633428.html
«ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ից 18 ընկերություն է ներկայացված
«ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ից 18 ընկերություն է ներկայացված
Sputnik Արմենիա
ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ: 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T19:31+0400
2023-02-20T19:31+0400
2023-02-20T19:31+0400
ցուցահանդես
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
սպառազինություն
հայաստան
ռոբերտ խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55631682_0:370:960:910_1920x0_80_0_0_df5b465b7cc8b803b11249ef7a238722.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։«Հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր»,–նշված է հաղորդագրության մեջ։Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այն համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։ Այնուհետև նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում:
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55631682_0:280:960:1000_1920x0_80_0_0_00733d8d2200c978162b4518dec759ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցուցահանդես, աբու դաբի, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), սպառազինություն, հայաստան, ռոբերտ խաչատրյան
ցուցահանդես, աբու դաբի, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), սպառազինություն, հայաստան, ռոբերտ խաչատրյան
«ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ից 18 ընկերություն է ներկայացված
ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսների կենտրոնում (ADNEC) մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլ նաև նորարարական նախագծեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջել է ցուցահանդեսի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային և ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այն համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար և հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաև տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Հայկական տաղավարը «ԱՅԴԵՔՍ 2023» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում
Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։ Այնուհետև նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում: