00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անճար մարդիկ ենք, ո՞ւր գնանք. ՀՀ ՊՆ նախկին շենքից հանում են այնտեղ ապրող ընտանիքներին

Բաժանորդագրվել
ՊՆ նախկին շենքի բնակիչների մեծ մասն անապահով են, կան նաև պատերազմի մասնակիցներ, պայմանագրային զինծառայողներ։ Մի քանի ընտանիք էլ Արցախից կա, մեծ մասամբ` երեխաների հետ։ Առաջին բնակիչներն այստեղ են հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ վաղ առավոտից ՀՀ ՊՆ նախկին շենքից այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ են իրականացնում։ Բակում հավաքված քաղաքացիները վրդովված են իրավապահների գործողություններից և պնդում են, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։
Կառավարությունը 2022 թվականի մայիսին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։

«Առավոտյան ժամը 8–ից հարյուրավոր ոստիկաններ են եկել ու բոլոր բնակիչներին` ծերերին, երեխաներին, դուրս են հանել շենքից, հիմա էլ թույլ չեն տալիս ներս մտնել։ Ասում են` գնացեք։ Ո՞ւր գնանք »,–ասում է բնակիչներից մեկը։

Մյուս կինն էլ նշում է, որ 70 տարեկան է, թոշակառու։ Նրան անգամ թույլ չեն տվել սեփական իրերը վերցնել բնակարանից։
Տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ իրենք կամաց–կամաց փորձում են շենքը վերանորոգել, ոչ ոքից օգնություն չեն խնդրում, միայն թե իրենց թույլ տան շենքում բնակվել, որովհետև գնալու տեղ չունեն։
«Երեխաներիս ճանապարհել եմ դպրոց, մանկապարտեզ, կինս էլ գնացել է, որ տուն բերի, հիմա ասեք` մենք ո՞ւր գնանք։ Անճար մարդիկ ենք, ամեն մեկը 5-6 երեխա ունի»,–ասաց նա։
Հիշեցնենք` ՊՆ–ն 2008 թվականին տեղափոխվել է այլ շենք, կահույքը դուրս է բերվել նախկին տարածքից, նույնիսկ դռներն ու պատուհաններն են քանդել։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել էր շենք ու զրուցել բնակիչների հետ։
Լրահոս
0