00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չէր կարող վառարանի մոտի փայտե հատակը չայրվել. հրդեհից զոհվածի հայրն արտաշիրիմում կպահանջի

© Sputnik / Aram NersesyanԶորամասի կացարանը հրդեհից հետո
Զորամասի կացարանը հրդեհից հետո
 - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023
Բաժանորդագրվել
Ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների ծնողներին վաղվանից կսկսեն հարցաքննել։ Զինծառայող Գոռ Բարսեղյանի հայրը կարծում է` բենզինը շաղ են տվել ամբողջ շինության մեջ ու վառել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները գործով տուժող են ճանաչվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Վաղվանից կսկսեն ծնողներին հարցաքննել։ Բոլորս էլ հասկանում ենք` ծնողներն ինչ տրամադրություն ունեն, սակայն նրանք շահագրգիռ են, որ գործը բացահայտվի և բոլոր մեղավորները պատժվեն։ Ծնողներն ուզում են իրենց ունեցած վարկածները, տեղեկությունները հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հետագա ընթացքի վրա»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։
Հրդեհի զոհ դարձած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը` Արման Բարսեղյանը, իր հերթին Sputnik Արմենիային հայտնեց, որ պաշտոնական վարկածն իրենց համար հիմք չէ` պահանջելու են, որ արտաշիրիմում և կրկնակի փորձաքննություն արվի։ Նա նշում է, որ զինծառայողների ծնողները մի քանի վարկածներ ունեն, և նրանց համար փաստ է, որ տղաները քնած են եղել, հրդեհի հետևանքով չեն մահացել և եղած ցուցմունքներն էլ հակասական են։ Ծնողները գոհ չեն նաև հրդեհի դեպքով հարուցված քրգործի քննության ընթացքից։
«Ոչ միայն մինչև հրդեհն է անփույթ վիճակ եղել, դեպքից հետո էլ նույն վիճակն է։ Ո՞վ էր թույլ տվել, որ հրդեհի ժամանակ` առանց փորձաքննության և հրդեհի պատճառները պարզելու, դիերը հանեն այնտեղից։ Դեպքից հետո 2 անգամ եղել եմ այնտեղ` գոնե հատակը պետք է այրեին, որ հետքերը կորցնեին։ Հարցն այն է, որ այնտեղից, որտեղից հրդեհը բռնկվել է, այդ հատվածի փայտե հատակը չի այրվել, բայց աղյուսե առաստաղն այրված էր»,–ասում է Բարսեղյանը։
Նա նշում է, որ կապիտանն ու պահակազորի զինծառայողը, որոնք ներսում են եղել, հրդեհի ժամանակ գոռալով դուրս են եկել, իսկ իրենց տղաները չե՞ն արթնացել։ Բարսեղյանի համար տարօրինակ է այն հանգամանքը, որ դռան մոտ քնած դիլիջանցի զինվորը, որի մոտից էլ դուրս են եկել 2 փրկվածները, նույնպես քնած է մնացել. «Եվ խոսքն այն տղաների մասին է, որոնք գտնվել են թուրքի աչքից 200 մետր հեռու` մի աչքը բաց, մյուսը փակ։ Իսկ դեպքը տեղի է ունեցել նրանց քնելուց 40 րոպե հետո»։
Զինվորի հայրը նշում է, որ երբ ԱԻՆ–ը մարել է հրդեհը, տղաները եղել են պառկած դիրքում։ Ավելին, տրակտորիստը, որն անցք է բացել կացարանի պատին, նույնպես պնդում է, որ երեխաները քնած են եղել։
«Իմ տեսածով` անկողինները կամարաձև էին, իսկ երբ մարդը պառկում է ցանցի վրա, կիսալուսնաձև են լինում դրանք։ Կացարանում ջերմությունից կորացել էին անկողինները։ Իմ կարծիքով` բենզինը շաղ են տվել ամբողջ շինության մեջ ու վառել, իսկ թե ինչի համար` չգիտեմ»,–ասաց Բարսեղյանը։
Նա հայտնեց նաև, որ հանդիպում են պահանջել զինդատախազի, պաշտպանության նախարարի հետ. ծնողները պատրաստ են դիմել ցանկացած քայլի։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից
Լրահոս
0