Զգալի կցրտի. եղանակի տեսություն
© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
![Երևան Երևան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54520439_0:0:1600:901_1920x0_80_0_0_66bbebb09be39535bc7df6bf110a5453.jpg)
Երևան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, 3-ին, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, 3-ին, 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
![Եղանակի տեսություն Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023](https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54702158_0:0:987:672_1920x0_80_0_0_1804dc64410de592608edf46a9a06d56.jpg)
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղացած ձյան և ցրտի հետևանքով առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։