https://arm.sputniknews.ru/20230203/rd-despann-ajcelel-e-vajvoc-dzvori-malishka-gjugh-54791171.html
ՌԴ դեսպանն այցելել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղ
ՌԴ դեսպանն այցելել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղ
Sputnik Արմենիա
ՀՀ–ում ՌԴ դեսպանն աղոթել ու մոմ է վառել Սուրբ Աննա ուղղափառ եկեղեցում։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T16:51+0400
2023-02-03T16:51+0400
2023-02-03T16:54+0400
հայաստան
վայոց ձոր
սերգեյ կոպիրկին
եկեղեցի
դպրոցական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54788681_0:0:1280:721_1920x0_80_0_0_9d5f14110b8711861f40dddc71448f6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Մալիշկա գյուղում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը բարձր դասարանի աշակերտների շարքում ճանաչել է Սերգեյ Այվազյանին` Ռոսսոտրուդնիչեստվոյի կազմակերպած «Աստղային թելադրություն» միջազգային մրցույթի հաղթողին։Տղան այն ժամանակ արժեքավոր մրցանակ էր ստացել` ռուս ամենահայտնի գիտաֆանտաստիկ ժանրի գրող Սերգեյ Լուկյանենկոյի ինքնագրով: Դեսպանը սեղմել է Սերգեյի ձեռքը և նորանոր հաջողություններ մաղթել նրան:Մալիշկա գյուղում ռուսական կենտրոնը գործում է մոտ երկու տարի։ Այս ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են անցել տարբեր տարիքի 200 աշակերտներ։Կոպիրկինը Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աննա ուղղափառ եկեղեցի, որտեղ աղոթել և մոմ է վառել։ Դեսպանին նաև ցույց են տվել այն խաչը, որը, որպես Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության և հոգևոր միասնության խորհրդանիշ, 2015 թվականին տեղադրվել է եկեղեցու տարածքում Արխանգելսկի մարզի ջանքերով:
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54788681_143:0:1280:853_1920x0_80_0_0_a0321936729d36ade4eb18be1c3cb4ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վայոց ձոր, սերգեյ կոպիրկին, եկեղեցի, դպրոցական
հայաստան, վայոց ձոր, սերգեյ կոպիրկին, եկեղեցի, դպրոցական
ՌԴ դեսպանն այցելել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղ
16:51 03.02.2023 (Թարմացված է: 16:54 03.02.2023) ՀՀ–ում ՌԴ դեսպանն աղոթել ու մոմ է վառել Սուրբ Աննա ուղղափառ եկեղեցում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Մալիշկա գյուղում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Միխայիլ Լոմոնոսովի անվան դպրոցի սաները ռուսական կենտրոնում երգել են հայկական ու ռուսական ազգային երգեր և ասմունքել երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված բանաստեղծություններ։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը բարձր դասարանի աշակերտների շարքում ճանաչել է Սերգեյ Այվազյանին` Ռոսսոտրուդնիչեստվոյի կազմակերպած «Աստղային թելադրություն» միջազգային մրցույթի հաղթողին։
Տղան այն ժամանակ արժեքավոր մրցանակ էր ստացել` ռուս ամենահայտնի գիտաֆանտաստիկ ժանրի գրող Սերգեյ Լուկյանենկոյի ինքնագրով: Դեսպանը սեղմել է Սերգեյի ձեռքը և նորանոր հաջողություններ մաղթել նրան:
Մալիշկա գյուղում ռուսական կենտրոնը գործում է մոտ երկու տարի։ Այս ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են անցել տարբեր տարիքի 200 աշակերտներ։
Կոպիրկինը Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աննա ուղղափառ եկեղեցի, որտեղ աղոթել և մոմ է վառել։ Դեսպանին նաև ցույց են տվել այն խաչը, որը, որպես Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության և հոգևոր միասնության խորհրդանիշ, 2015 թվականին տեղադրվել է եկեղեցու տարածքում Արխանգելսկի մարզի ջանքերով: