https://arm.sputniknews.ru/20230201/hibridajin-paterazm-e-inchu-zinvvorakan-kacarani-hrdehic-hetvo-sgvo-or-chhajtararvec-54642032.html
Հիբրիդային պատերազմ է. ինչու զինվորական կացարանի հրդեհից հետո սգո օր չհայտարարվեց
Հիբրիդային պատերազմ է. ինչու զինվորական կացարանի հրդեհից հետո սգո օր չհայտարարվեց
Sputnik Արմենիա
Խաչատրյանը կարծում է, որ սգո օր չհայտարարելու վերաբերյալ իշխանության հաշվի առած հանգամանքները հիմնավոր են եղել։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T13:28+0400
2023-02-01T13:28+0400
2023-02-01T13:34+0400
հրդեհ
վաշտ
արմեն խաչատրյան
գեղարքունիքի մարզ
զորամաս
մահ
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036375_0:0:1601:901_1920x0_80_0_0_98e90c5242385c05743719b3ad3f2d35.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Պետք չէ օրակարգային դարձնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից հետո սգո օր չհայտարարելու հարցը։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։Ինչ վերաբերում է դեպքի համար քաղաքական պատասխանատվությանը, ՔՊ–ական պատգամավորը կարծում է` դեռ վաղ է դրա մասին խոսել. պետք է պարզել բոլոր հանգամանքները, և քաղաքական պատասխանատվության հիմքում պետք է դրվեն օբյեկտիվ հանգամանքները։Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանական թևից պարբերաբար բանակում բարեփոխումների մասին են խոսում, սակայն Ազատի դեպքերը ցույց տվեցին, որ զինվորները տարրական պայմաններ չունեն իրենց կացարաններում, Խաչատրյանը հակադարձեց.Իշխանական պատգամավորը չժխտեց, որ զինվորների պայմանները բարելավման կարիք ունեն, սակայն նրա խոսքով` ստեղծված իրավիճակն իր օբյեկտիվ պատճառներն ունի. թեպետ 44–օրյա պատերազմից անցել է երկու տարի, սակայն պարբերաբար ռազմական գործողություններ են եղել դրանից հետո, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, նոր ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։«Եթե պետք է սպասենք այն օրվան, որ ասենք` բոլոր հարցերը զորանոցային և կենցաղային պայմանների լուծված են, այդպիսի օր չի գալու, որովհետև անընդհատ այդ կենցաղային պայմանները բարելավվելու են, փոփոխվելու, կատարելագործվելու են։ Այո՛, այսօր այդ տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում, բայց անընդհատ դա բարելավելու անհրաժեշտություն է լինելու։ Այդ աշխատանքները սկսում են և չեն ավարտվում»,–նշեց խաչատրյանը։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036375_44:0:1467:1067_1920x0_80_0_0_457c46e6db3c75ab7de47c4356349438.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, վաշտ, արմեն խաչատրյան, գեղարքունիքի մարզ, զորամաս, մահ, զինվոր
հրդեհ, վաշտ, արմեն խաչատրյան, գեղարքունիքի մարզ, զորամաս, մահ, զինվոր
Հիբրիդային պատերազմ է. ինչու զինվորական կացարանի հրդեհից հետո սգո օր չհայտարարվեց
13:28 01.02.2023 (Թարմացված է: 13:34 01.02.2023) Խաչատրյանը կարծում է, որ սգո օր չհայտարարելու վերաբերյալ իշխանության հաշվի առած հանգամանքները հիմնավոր են եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Պետք չէ օրակարգային դարձնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից հետո սգո օր չհայտարարելու հարցը։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, և պատերազմական իրավիճակը ամեն պահ ՀՀ–ում և տարածաշրջանում կարող է լինել։ Սա և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` կառավարությունը, այո՛, սգո օր չի հայտարարել»,–ասաց Խաչատրյանը` հավելելով` վստահ է, որ սգո օր չհայտարարելու վերաբերյալ իշխանության հաշվի առած հանգամանքները հիմնավոր են եղել։
Ինչ վերաբերում է դեպքի համար քաղաքական պատասխանատվությանը, ՔՊ–ական պատգամավորը կարծում է` դեռ վաղ է դրա մասին խոսել. պետք է պարզել բոլոր հանգամանքները, և քաղաքական պատասխանատվության հիմքում պետք է դրվեն օբյեկտիվ հանգամանքները։
Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանական թևից պարբերաբար բանակում բարեփոխումների մասին են խոսում, սակայն Ազատի դեպքերը ցույց տվեցին, որ զինվորները տարրական պայմաններ չունեն իրենց կացարաններում, Խաչատրյանը հակադարձեց.
«Ինչպիսի տարրական պայմաններ էլ որ ապահովված լինեն, եթե հինգլիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ` կրակի վրա, որևէ անվտանգային պայմաններ չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանար։ Այլ հարց է, որ վնասների հետևանքների ծանրության մեջ և ծավալի մեջ կարող էին փոփոխություններ լինել»,–ասաց Խաչատրյանը։
Իշխանական պատգամավորը չժխտեց, որ զինվորների պայմանները բարելավման կարիք ունեն, սակայն նրա խոսքով` ստեղծված իրավիճակն իր օբյեկտիվ պատճառներն ունի. թեպետ 44–օրյա պատերազմից անցել է երկու տարի, սակայն պարբերաբար ռազմական գործողություններ են եղել դրանից հետո, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, նոր ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։
«Եթե պետք է սպասենք այն օրվան, որ ասենք` բոլոր հարցերը զորանոցային և կենցաղային պայմանների լուծված են, այդպիսի օր չի գալու, որովհետև անընդհատ այդ կենցաղային պայմանները բարելավվելու են, փոփոխվելու, կատարելագործվելու են։ Այո՛, այսօր այդ տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում, բայց անընդհատ դա բարելավելու անհրաժեշտություն է լինելու։ Այդ աշխատանքները սկսում են և չեն ավարտվում»,–նշեց խաչատրյանը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։