https://arm.sputniknews.ru/20230130/hhn-khndrum-e-adrbejani-dem-mijankjal-mijvocner-kirarel-kirakvosjany-nerkajacrec-dranq-54544516.html
ՀՀ–ն խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել. Կիրակոսյանը ներկայացրեց դրանք
ՀՀ–ն խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել. Կիրակոսյանը ներկայացրեց դրանք
Sputnik Արմենիա
Եղիշե Կիրակոսյանը թվարկեց, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանին պարտավորեցնել այս փուլում։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T15:30+0400
2023-01-30T15:30+0400
2023-01-30T15:34+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
եղիշե կիրակոսյան
դատարան
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209255_0:126:1601:1026_1920x0_80_0_0_08ad447d611ba81841c906de5f1ebb27.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել` նախքան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը հրապարակելը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում նշված գործով լսումների ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Նա նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանին խնդրեց Ադրբեջանին պարտավորեցնել, որպեսզի անմիջապես ու լիովին վերականգնի գազատարի աշխատանքը, ինչպես նաև ձեռնպահ մնա բնական գազի մատակարարմանն ու այլ հանրային ծառայությունների մատուցմանը խոչընդոտելուց։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209255_0:0:1423:1067_1920x0_80_0_0_0e30259bedc5f94076e66171c586292a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), եղիշե կիրակոսյան, դատարան, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք, արցախ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), եղիշե կիրակոսյան, դատարան, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք, արցախ
ՀՀ–ն խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել. Կիրակոսյանը ներկայացրեց դրանք
15:30 30.01.2023 (Թարմացված է: 15:34 30.01.2023) Եղիշե Կիրակոսյանը թվարկեց, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանին պարտավորեցնել այս փուլում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել` նախքան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը հրապարակելը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում նշված գործով լսումների ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ըստ այդմ խնդրում ենք պարտավորեցնել, որ Ադրբեջանը դադարեցնի այնպիսի «բողոքներ» կազմակերպելն ու դրանց օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Բացի այդ, Ադրբեջանին պարտավորեցնել, որ երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար»,–ասաց Կիրակոսյանը։
Նա նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանին խնդրեց Ադրբեջանին պարտավորեցնել, որպեսզի անմիջապես ու լիովին վերականգնի գազատարի աշխատանքը, ինչպես նաև ձեռնպահ մնա բնական գազի մատակարարմանն ու այլ հանրային ծառայությունների մատուցմանը խոչընդոտելուց։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։